200-250 դեպքով զինծառայողների հատուցման գումարները դեռ չեն տրվել՝ փաստաթղթային խնդիրների պատճառով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
Բոլորը

44-օրյա պատերազմի կամ դրանից հետո եղած իրադարձություններից տուժածներից առավելագույնը 200-250-ի պարագայում է, որ դեռևս փոխհատուցում չեն ստացել. փաստաթղթեր չեն ներկայացվել։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը։

«Հիմնադրամը զուտ գումար վճարող կառույցն է, այն խողովակն է, որով գումարը հասնում է շահառուին: Մնացած գործընթացները տեղի են ունենում ուժային մարմիններում: Այս պահին հիմնադրամում չկա մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական ներկայացվել են ու հատուցումը չենք վճարել: Թե որքան կավելանա շահառուների թիվը, կդժվարանամ կոնկրետ ասել, սակայն մոտավոր հաշվարկներով 200-250 դեպք կարող է լինել՝ կապված 44-օրյա պատերազմի ու դրան հաջորդող զարգացումների հետ»,-ասաց Սմբատ Սաիյանը:

Նրա խոսքով` պատերազմից հետո շահառուների թվի աննախադեպ աճը որոշակի կուտակումներ ստեղծեց, սակայն խնդիրներն արդեն անցյալում են։

Սաիյանի տեղեկացմամբ՝ այս պահի դրությամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցում է տրամադրել 4660 զինծառայողի կամ նրանց ընտանիքի անդամների։ 4660-ից ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի զինվորները և նրանց ընտանիքի անդամներն են փոխհատուցում ստացել։ 4660-ից միայն 416-ն են, որ 44-օրյա պատերազմից առաջ կատարված իրադարձությունների համար են փոխհատուցում ստացել։ Բացի այդ, փոխհատուցում ստացած 4660 շահառուներից 97-ը համարվում են անհայտ բացակայող, 524-ը` հաշմանդամություն ունեցող անձինք, մյուսները զոհվածների ընտանիքներն են:

Մանրամասները՝ տեսանյութում: