Զինվորների ապահովության հիմնադրամին նվիրաբերությունների մեծ մասը Հայաստանից է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.12.2021 | 12:44Կամավոր նվիրաբերությունների թիվը շատ մեծ է հենց Հայաստանում, քանի որ պատերազմը մտել է յուրաքնաչյուրիս տուն, և մարդիկ գիտեն` ինչ առաքելություն է իրականացվում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է սփյուռքին, ապա ամենաակտիվն ԱՄՆ հայ համայնքն է: Նվիրաբերությունների մեծ մասը դրամով է, այնհուհետև ԱՄՆ դոլարով, հետո գալիս են եվրոյով և ռուբլիով նվիրաբերությունները։
Բաղդասարյանը հիշեցրեց, որ 2021–ի հունվարին օրենքի փոփոխության արդյունքում պարտադիր վճարները բարձրացվեցին և, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի շատ գումար է ստացվում։
Մանրամասները՝ տեսանյութում: