ԱԺ նախագահը էշով չպիտի ման գա. Խաչատուր Սուքիասյանը՝ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենայի գնման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմնյանի համար գնված 200 հազար դոլարանոց մեքենայի վերաբերյալ քննադատություններին՝ մասնավորապես Հայկ Մարությանի դիտարկմանը:

«Ես մի բան ասեմ, Ալեն Սիմոնյանն ի՞նչ կապ ունի, եթե Հայաստանում Ազգային ժողովի նախագահը պետք է էշով ման չգա։ ՀՀ ԱԺ ղեկավարության մասին է խոսքը գնում, իհարկե, պետք է ինչ-որ աստիճան որակով մեքենայով ման գա»,- ասաց Սուքիասյանը։

Նա նշեց, թե կան մեքենաներ, որոնք մի քանի հազար դոլարով կարող  էժան լինեն, բայց սպասարկման ծախսն ավելի թանկ է։

«Հիմա այդ ընտրությունն էլ արդյունավետության հետ կապված խնդիր է, մասնագետները պետք է ասեն»,-նշեց պատգամավորը։

Հիշեցնենք՝ Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել էր. «Մարդիկ ասում են՝ Հայկը հեղափոխությունից շեղվել է։ Սա ասում են մարդիկ, որոնք երկրի համար էս նեղ պահին 200 հազար դոլարանոց մեքենա են գնում, ու ամբողջ քաղաքական թիմով մեկ ամիս շարունակ լծվում են՝ արդարացնելու էդ որոշումը, որ ցույց տան, թե ինչքան անհրաժեշտ գնում էր սա պետության համար»։

Մանրամասները՝ տեսնյութում: