Քաղհասարակության և իշխանության համագործակցությունը պետք է խորացնել․ ԱԽ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
17.12.2021 | 13:33Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը և «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը այսօր հրավիրված քննարկմանը ներկայացնում են «Մարդու իրավունքների խախտումներն Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում» խորագրով փաստահավաք զեկույցը:
«Քաղհասարակության և իշխանության համագործակցությունը պետք է խորացնել. այս ուղղությամբ պետք է աշխատանքներ իրականացնել»,- նշեց Անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ այսօր, օրինակ, մարդու իրավունքների հետ կապված արտահայտություններ արվեցին, որոնք կարելի էր չանել:
Պաետրոսյանի դիտարկմամբ՝ մարդու իրավուքների խախտումներ Հայաստանում տեղի են ունեցել նախկինում և այսօր էլ տեղի են ունենում:
Մանրամասները՝ տեսանյութում: