Երկնքից թափվող կրակ, այրվող անտառներ․ ի՞նչ են պատմել 44-օրյա պատերազմի ականատեսները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

«Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի» նախագահ Գենյա Պետրոսյանը «Մարդու իրավունքների խախտումը 44-օրյա պատերազմի ընթացքում» զեկույցի վերաբերյալ քննարկման ժամանակ ներկայացրեց 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում արգելված զենքի օգտագործման վերաբերյալ փաստեր:

Պետրոսյանի խոսքով՝ հրկիզող զենքի կիրառման բազմաթիվ փաստեր են հավաքագրվել, այդ տվյալները համադրվել են բազմաթիվ այլ տվյալների հետ։ Արցախի համայնքների բնակիչները հայտնել են, որ անձամբ ականատես են եղել հրկիզող զենքի կիրառմանը կամ զգացել են դրա հետևանքները։ Այդ թվում՝ խաղաղ բնակիչները ստացել են այրվածքներ։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ առանց հստակ ռազմական անհրաժեշտության հրկիզող զենքի կիրառումը հանդիսանում է պատերազմական հանցագործություն, Ժնևյան կոնվենցիաների, մարդասիրական միջազգային իրավունքի խախտում և ենթակա է որակման՝ որպես պատերազմական հանցագործություն։ Առավել ևս սա պատերազմական հանցագործություն է, եթե հաշվի առնենք, որ Արցախի անտառները համարվում են մարդկանց կենսական գոյատևման աղբյուր։ Այդ գործողություններով խաթարվել է այդ համայնքների կենսունակությունը, և այս ամենը փաստում է նպատակաուղղված էթնիկ զտումների քաղաքականության մասին, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից։ Ըստ գնահատականների՝ հրկիզող զենքն ըստ էության Արցախի բոլոր շրջաններում է կիրառվել, դրա հետևանքով այրվել է ավելի քան 1800 հա անտառային տարածք։

«Ականատեսների վկայություններով հրկիզող զենքի նկարագրությունները հանգում են հետևյալ բնութագրումներին՝ երկնքից թափվող կրակի, աստղերի, օրեր շարունակ այրվող անտառների, ամբողջ գյուղը ծխով պատված լինելու, անտառների վրա թափվող կրակի նկարագրություններին։ Դրանք տեսագրություններով ապացուցվում են, համապատասխանում են այլ հակամարտությունների ժամանակ կիրառված հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակած զենքի արտաքին նշաններին։ Նշված փաստերը հաստատվում են նաև OSINT խմբի փորձագետների հետևություններով»,- նշեց Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: