ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի քիչ դիմել ԵՄ երկրներ՝ ապաստանի համար․ Միգրացիոն ծառայության պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երբ որ շրջանառու, անվտանգ միգրացիայի կազմակերպման բոլոր հիմնարար պայմանները իրականություն լինեն, մենք արդեն կարող ենք խոսել վիզաների ազատականացման գործընթացի շուրջ երկխոսության մեկնարկի մասին»,- «Միգրացիոն հոսքեր, խնդիրներ, կառավարում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:

Անդրադառնալով միգրացիոն խնդիրներին և դրանց կառավարմանը՝ Ղազարյանը նշեց, որ համաձայնագրի 15-րդ հոդվածում ուղիղ տեքստով նշված է՝ երբ կարող ենք սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը: Նրա խոսքով՝ բացի համաձայնագրից Եվրոպական միության հետ մեր հարաբերությունները միգրացիայի ոլորտում ձևակերպվում են նաև գործող երկու համապարփակ պայմանագրերով: Մեկը՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների դյուրացման մասին համաձայնագիրն է և՝ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը:

Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան համապարփակ համաձայնագրին, Ղազարյանը նշեց, որ այնտեղ անդրադարձ կա Հայաստանից գնալու հիմնական պատճառներին, համատեղ միջազգային պաշտպանության և ապաստանի համակարգերի զարգացման գործընթացին, քսենաֆոբիային, ռասիզմի դեմ պայքարին, ինչպես նաև շրջանառու միգրացիայից, վերադարձի հոսքերից օգուտներ քաղելու գործիքների մշակմանը:

«Տեղեկատվության եւ փաստաթղթերի իսկության վերաբերյալ համագործակցությունը նույնականացման գործընթացներում խիստ կարեւոր են. Դրանք առնչվում են մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությանը: Անձի ինքնությունը կարող են գողանալ, օրինակ՝ գողանալով փաստաթղթերը եւ ձեւանալով որպես երրորդ անձ՝ հատկապես՝ երկրից դուրս գնալիս: Այդ բոլորը հիմքեր են ստեղծում թրաֆիկինգի, անօրինական միգրացիայի կազմակերպման համար: Համաձայնագրում եւս կա թրաֆիկինգի դեմ պայքարի համատեղ գործիքների մշակում, անօրինական միգրացիայի կազմակերպման մեխանիզմների խափանում, որը նաեւ իրավապահների հետ համատեղ գործակցությամբ է տեղի ունենում»,- նշեց Միգրացիոն ծառայության պետը:

Միգրացիոն ծառայության պետի հավաստմամբ՝ ՀՀ քաղաքացիներն ապաստանի համար ավելի քիչ են սկսել դիմել ԵՄ անդամ երկրներին:

Մանրամասները՝ տեսանյութում: