Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին, Ստոլտենբերգն արձագանքել է Թբիլիսիի ցանկությանը

Լուրեր

29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
29.07.2026 | 20:13
Զինծառայողին ծեծելու ահազանգի հետքերով. ՄԻՊ-ն այցելել է Երևանի կայազորային հոսպիտալ
29.07.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն ՀՀ-ի դեմ հարձակման միջոց է օգտագործում գազը, պիտի այլընտրանք գտնենք, դիտարկելով նաև Ադրբեջանից ներկրումը․ Յուրի Մովսեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 19:46
Ըմբիշ Ջանես Նազարյանը Բաքվում դարձավ աշխարհի Մ-17 չեմպիոն, Գևորգ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ուղղությամբ, և եկել է ինտեգրման գործընթացն աշխուժացնելու ուղղությամբ կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին։ Հավատում եմ, որ եկել է կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնելու ժամանակը՝ ակտիվացնելու մեր ինտեգրացիոն գործընթացը։ Սա հստակ ազդանշան կլինի ՆԱՏՕ-ի ասպիրանտ բոլոր երկրների համար, որ նպատակաուղղվածությունը, նվիրվածությունը և աշխատանքը բերում են իրական արդյունքների»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի վարչապետն ընդգծել է, որ Վրաստանն արդեն ունի բոլոր գգործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, և հանրապետությունը բանակցություններ է վարում գործընկերների հետ՝ դաշինքին իր անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշում պատրաստելու համար։

«Ես բազմիցս ասել եմ և հիմա էլ կկրկնեմ, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը Վրաստանի համար ամենակարևոր խնդիրն է, որին աջակցում է վրաց ժողովրդի բացարձակ մեծամասնությունը։ Մենք արդեն ունենք անդամակցության բոլոր գործնական գործիքները։ Մենք ակտիվ երկխոսություն ենք վարում դաշնակիցների հետ՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ քաղաքական որոշում նախապատրաստելու համար»,- ասել է նա։

Վրաստանի կառավարության ղեկավարը նաև նշել է, որ 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված որոշումը, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան դաշինքի անդամ, այսօր էլ արդիական է մնում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չի նշել Վրաստանի՝ դաշինքին անդամակցելու ժամկետները՝ ուշադրություն հրավիրելով բարեփոխումների հետագա շարունակման անհրաժեշտության վրա, և դա ուղղակիորեն կապել է երկրում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման հետ, գրում է Sputnik-ի վրացական ծառայությունը։

«ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Վրաստանը հավատարիմ կմնա ժողովրդավարական չափանիշներին, որոնց մշակման համար այդքան ջանասիրաբար աշխատել է վերջին տարիներին»,- ասել է նա:

«Ծայրահեղ կարևոր է դատաիրավական բարեփոխումների, ԶԼՄ-ների ազատության և անվտանգության ոլորտի հաշվետվողականության ուղղությամբ աշխատանքը: Ես նաև կոչ եմ անում ձեզ աշխատել ընդդիմության հետ՝ լուծելու քաղաքական տարաձայնությունները և նվազեցնելու բևեռացնող հռետորաբանությունն ու գործողությունները»,- հավելել է Ստոլտենբերգը:

Տաթև Ֆռանգյան