Վիրուսի հարվածը կանանց իրավունքներին․ քովիդի համավարակի պայմաններում արված հետազոտության արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 17:37
ՔՊ-ի հայտարարագրում ներկայացված չէ որևէ աշխատակցի աշխատանքային պայմանագիր․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:33
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
26.06.2026 | 17:27
Հուլիսի 2-ին մեկնարկող ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի ընտրական ցենզի սահմանման նախագիծը 
26.06.2026 | 17:26
Զախարովան արձագանքել է ԵՏՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
26.06.2026 | 17:18
Հակասահմանադրական դրույթ է, երբ խմբագրվում է ընտրական իրավունքը. կարծիքս բացասական է. Վարդինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 17:07
«Ինչի՞ եղբայրս կամ հայրս գնան պատերազմ, վարժական հավաքի, իսկ մեկը, ում չի հետաքրքրում ՀՀ-ն, չգնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:54
Մահացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը
26.06.2026 | 16:48
Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի
26.06.2026 | 16:39
Վառելիքի և սննդի լուրջ պակաս․ Ղրիմում և Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել
26.06.2026 | 16:34
Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում
26.06.2026 | 16:30
«Ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա»․ ԱՊՀ գլխավոր քարտուղար
26.06.2026 | 16:22
«Այս իշխանությունն այնքան թքած ունի օրենքի վրա, որ վարժական հավաքները դարձրել է տոտալ ճնշման միջոց»․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 16:15
ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը
26.06.2026 | 16:09
Ինչ-որ մեկը գնահատե՞լ է՝ ինչ ազդեցություն է ունեցել Թրամփի կամ Մակրոնի աջակցությունը․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 15:55
Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար
Բոլորը

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն իրականացրել է «Քովիդ-19-ի ազդեցությունը կանանց իրավունքների վրա Հայաստանում» սոցիոլոգիական և իրավական հետազոտություն։ Կազմակերպության անդամներն արձանագրել են մի շարք խնդիրներ՝ կապված կանանց աշխատանքային իրավունքների ոտնահարման, առողջությանը հասցված վնասի, ընտանեկան բռնության հետ։

«Մեր թեժ գծերի հեռախոսազանգերն աճեցին մի դեպքում՝ 30 տոկոսով, մի դեպքում՝ 50, և պարզ դարձավ, որ խնդիրն առկա է, իսկ արձագանքն իրականում բացակա էր պետության կողմից»,- ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։

Հետազոտության թիրախային խմբերի ներկայացուցիչները եղել են տարբեր խոցելի խմբերից։ Կանանց պատմությունները տեղ են գտել ամփոփիչ զեկույցում։

«Քովիդի ժամանակ ես կորցրի աշխատանքս։ Աման լվացող էի, օրավարձով էի աշխատում։ Ինձ կանչում էին, երբ պետք էի։ Քանի որ գրանցված աշխատող չէի, չկարողացա օգտվել պետության ծրագրերից»,- նշել է կանանցից մեկը։

«Քովիդից ես շատ տուժեցի, ծայրահեղ վիճակի մեջ ընկա։ Տնային պայմաններում դասապատրաստում կիրականացնեի, բայց մարդիկ այդ ընթացքում կվախենային տնից դուրս գալ։ Իմ գոյությունն այդ ամիսներին ես մի կերպ էի քարշ տալիս»,- նշել է  հետազոտության մեկ այլ մասնակից։

«Մեր ուսումնասիրության ընթացքում պարզվեց, որ ՀՀ-ում բավականին մեծ տոկոս են կազմում կանայք, որոնք ներգրավված են ծառայությունների մատուցման ոլորտում, բացի այդ՝ նաև ոչ ֆորմալ աշխատանք են իրականացնում, որոշներն էլ ուղղակի պայմանագրեր չունեն»,- ընդգծում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի ներկայացուցիչ Ստելլա Չանդիրյանը։

Հետազոտողներն արձանագրել են՝ Քովիդ-19-ի հետևանքով սահմանափակվել է կանանց տարբեր խմբերի հասանելիությունը առողջապահական որոշ ծառայությունների։ Բժշկական հաստատությունները ծառայություններ չեն տրամադրել հաշմանդամություն ունեցողներին՝ դա որակելով ոչ հրատապ։

«Քովիդ-19-ի սոցիալական, տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերում հաշվի չեն առնվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները։ Հաղորդակցությունը հասցված է նվազագույնի, իրավական ակտերի լեզուն խրթին է, անհասկանալի»,- նկատում է փաստաբան Զարուհի Մեջլումյանը։

Երկու մասից բաղկացած հետազոտության եզրահանգումների հիման վրա «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ անդամ 9 կազմակերպությունները պետությանն առաջարկներ են ներկայացրել․ եթե պետական գերատեսչությունները հաշվի նստեն ներկայացված առաջարկների հետ, դա կարող է նպաստել քովիդի հետևանքներին բախված կանանց իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան