ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել. «Ժամանակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:

Իրավապահներին դիմել է անձամբ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն։ Նա տեղեկացրել է, որ իր ընկերության կադրերի գծով երկու աշխատակիցներ կատարել են հափշտակություններ: Մասնավորապես կադրերի գծով մասնագետը խարդախությամբ գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով աշխատանքի կազմակերպման եւ նորմավորման գծով առաջատար ինժեների հետ, նշված դիմումը չի ձեւակերպել, այդ աշխատակցին չի հանել հաստիքացուցակից: Համապատասխան փաստաթղթերում կեղծ տվյալներ մտցնելով վերջինիս աշխատանքի հաճախելիության վերաբերյալ՝ դրանք ներկայացրել է հաշվապահություն, ինչի հիման վրա այդ աշխատակցի անվամբ 2014թ. ապրիլից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 5 520 373 ՀՀ դրամ: Նույն մեխանիզմով Գյումրու լոկոմոտիվային դեպոյի մեկ այլ աշխատակցի անվամբ 2016թ. հունիսից մինչեւ 2018թ. հունվարը դուրս է գրվել 4 326 906 ՀՀ դրամ գումար»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում