Շվեյցարիան Արցախի գրավյալ տարածքների ականազերծման համար 1․5 մլն ֆրանկ է հատկացրել

Լուրեր

14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական համագործակցության ադրբեջանա-շվեյցարական միջկառավարական կոմիտեի հերթական նիստը տեղի է ունենալու Բաքվում 2022 թվականին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Շվեյցարիայի դեսպան Մուրիել Փենեվեյրեն, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նա նշել է, որ երկու երկրների 22-ամյա համագործակցության ընթացքում Շվեյցարիան 210 մլն դոլար է հատկացրել Ադրբեջանում 90 նախագծի իրականացման համար։

Խոսելով Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ադրբեջանական նախածերին մասնակցելու մասին՝ դեսպանն ասել է, որ Շվեյցարիան ականազերծման ծրագրի համար 1․5 մլն ֆրանկ է տրամադրել Բաքվին Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի միջոցով։

Փոխդեսպան Ալբերտո Էրնանդեսն էլ հայտարարել է, որ վերջերս Շվեյցարիայի  տնտեսական հարցերով Պետական քարտուղարությունն Ադրբեջանում ծրագիր է սկսել բյուջեի միջնաժամկետ ծախսերի հետ կապված, որի արժեքը կազմում է 5 մլն շվեյցարական ֆրանկ։

«Դա ամենախոշոր ծրագիրն է, որ ներկայում Շվեյցարիան իրականացնում է Ադրբեջանում»,- ասել է Էրնանդեսը՝ նշելով, որ Շվեյցարիան աջակցում է Ադրբեջանում գյուղատնտեսության զարգացմանը։

Էմմա Չոբանյան