Դատավորի կողմից խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ. Սաֆարյանի դիմումը՝ ընդդեմ Նախշքարյանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
13.12.2021 | 17:27Այսօր՝ դեկտեմբերի 13ին, Բարձրագույն դատական խորհուրդը դռնբաց նիստում քննության է առել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։
Արդարադատության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ դատավորի կողմից խախտումները կատարվել են կոպիտ անփութությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: