Դուք ընտրվել եք օրենքի խախտմամբ. դատավոր Նախշքարյանը Ջհանգիրյանին և ԲԴԽ ևս 3 անդամի բացարկ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության ժամանակ դատավոր Նախշքարյանի ներկակացուցիչը բարձրաձայնեց ԲԴԽ իրավաբան֊անդամ Լիպարիտ Մելիքջանյանին բացարկ հայտնելու հարցը, ինչի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վերջինս ԲԴԽ անդամ է ընտրվել նախկին քաղաքական ուժի կողմից, մինչդեռ նախկին քաղաքական ուժի կողմից ընտրված բոլոր իրավաբան-գիտնականները տարբեր ժամանակահատվածներում հրաժարական են տվել, բացի դրանից՝ Մելիքջանյանը Նիկոլ Փաշինյանի հետ նույն դպրոցն է հաճախել, դպրոցական տարիներին շփվել են։

ԲԴԽ֊ն մերժեց բացարկի միջնորդությունը, իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ պարզաբանեց, որ Փաշինյանը և Մելիքջանյանը չեն հաճախել նույն դպրոցը։

Նախշքարյանի ներկայացուցիչը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ գիտնական – անդամների վերաբերյալ՝ նշելով, որ նրանք ԲԴԽ անդամ են ընտրվել ոչ թե խորհրդարանի, այլ կոնկրետ մեկ քաղաքական ուժի կողմից, որի պայմաններում չի կարող այդ քաղաքական ուժից անկախ լինել, առավել ևս երբ գործը վերաբերում է այդ քաղաքական ուժի ղեկավարին։

Հիշեցնենք, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանի հաղորդման հիման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում: