Ապացույցներ ենք ներկայացրել թե՛ Ադրբեջանի կողմից հաստատված, թե՛ չհաստատված գերիների մասով․ Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Հայաստանը բավականին շատ ապացույցներ է ներկայացրել թե՛ Ադրբեջանի կողմից հաստատված, թե՛ չհաստատված գերիների մասով: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին նշեց ՄԻԵԴ-ում և արդարադատության միջազգային դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով  դեկտեմբերի 7-ին դատարանի կայացրած որոշմանը:

«Հայաստանը ապացույցներ է ներկայացրել, այդ թվում նաև այն մասին, որ գերեվարված անձինք Բաքվում պահվում են ռասսայական հիմքի վրա, այսինքն՝ հայ են, դրա համար են նրանց այդպես վերաբերվում: Ուղղակի դատարանը տարբերակում դրեց գերեվարված անձանց պահելու մոտիվի և անձանց նկատմամբ վերաբերմունքի մոտիվի միջև, որի հետ մենք, որպես կողմ, համաձայն չենք: Մեր փաստարկներն այն մասին էին, որ Ադրբեջանում տիրող հակահայկական, ռասիստական մթնոլորտը այնքան բարձր մակարդակի վրա է, որ Ադրբեջանում հայ անձանց գտնվելն արդեն իսկ նրանց կյանքին սպառնացող վտանգ է»:

Նշեք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը մասնակի բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի` խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով գանգատը։ Սակայն Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցով միջանկյալ միջոց կիրառելու` հայկական կողմի պահանջը մերժվել է։ Դատարանը մասնակի բավարարել է նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից ներկայացված համանման հայցը։

Մանրամասները՝ տեսանյութում: