Զինծառայողները պետք է ողջ մնան, որ օգտվեն ձեր տրամադրած սննդից. Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Իշխանությունները 4 տարի է եկել ու ինչ-որ բարեփոխումների մասին են խոսում, ընդ որում՝ տարբեր ոլորտներում, օրինակ, ոստիկանությունում, որտեղ բարեփոխման ոչ մի նշույլ չկա: Բանակում ևս բարեփոխման որևէ տրամադրություն չի նկատվում: Բանակը ոնց եղել է, այդպես մնացել է՝ չհաշված այն, թե պատերազմից հետո ինչ ծանր վիճակում է հայտնվել»,- «Ոչ կանոնադրային հարաբերություններ բանակում. ովքե՞ր են պատասխանատու զինծառայողների կյանքի համար» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:

«Անցյալ տարի խաղաղ պայմաններում 100 զինծառայողի մահվան դեպք է եղել, որից 18-ը ինքնասպանություն է որակվել: Այսպիսի թիվ՝ 100 մահվան դեպք, չի եղել նախկին ոչ մի իշխանության օրոք:

Օրինակ՝ 90-ականների պատերազմից հետո եղած ժամանակահատվածում կարող ենք հիշել այդպիսի դեպքեր, բայց 1999-ին Վազգեն Սարգսյանի հրամանով, շատ կատեգորիկ դրվեց հարցը, ու կիսվեց այդ թիվը: Դրանից հետո որևէ իշխանություն որևէ բան չի փոխել բանակի ներսում՝ կրիմինալ մթնոլորտը, անպատժելիության մթնոլորտը վերացնելու համար:

Պարզ է, որ բանակը համակարգային փոփոխության կարիք ունի, բայց չկան դրա միտումները: Ընդամենը սնունդը փոխեցին ու կարծեցին, որ այնքան մեծ բան են արել: Բայց մարդիկ պետք է ողջ մնան, որ օգտվեն ձեր տրամադրած սննդից»,- նշեց Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ քննչական մարմինները նույն եռանդով ու մոլուցքով կոծկում են գործերը, ինչպես նախկինում»,- նշեց իրավապաշտպանը՝ ընդգծելով՝ կոռուպցիոն համագործակցությունը, որ ունեն բանակը, զորամասերի հրամանատարներն ու քննչական մարմինները, չի վերանում:

Մանրամասները՝ տեսանյութում: