Բուհերի ապաքաղաքականացման խոստումից երեք տարի անց. ինչ պատկեր է ԵՊՀ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 23:04
ԿԳՄՍ նախարարը մանկավարժների հետ ոլորտային հարցեր է քննարկել
10.09.2026 | 22:47
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.09.2026 | 22:32
Նոր սպառնալիք գլոբալ տնտեսությանը․ հութիները Եմենում Կարմիր ծովի ափին կարևոր քաղաք են գրավել, շարժվում են դեպի Բաբ էլ-Մանդեբի նեղուց
10.09.2026 | 22:15
Ադիս Աբեբայում ներկայացվել են COP17-ի՝ ՀՀ նախագահության առաջնահերթություններն ու նախապատրաստական աշխատանքները
10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է: Բա եթե չենք քաղաքականացնում, եկեք չքաղաքականացնենք: Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա լինել որևէ բուհի ռեկտոր, և բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման: Սա նշանակում է, որ բուհական ամբողջ ղեկավարությունը՝ սկսած ռեկտորից ավարտած մյուս պաշտոնյաներով, պետք է ընտրվեն բուհի ուսանողների և դասախոսական կազմի համընդհանուր քվեարկությամբ»,- ոչ վաղ անցյալում նման հայտարարություն էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արդեն մեկ ամիս է՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ավելի քան երեք տարի անց բուհերը ոչ միայն չեն անցել 100 տոկոս ինքնակառավարման, այլ նաև օրեցօր համալրվում են կուսակցականներով կամ իշխող թիմի երբեմնի անդամներով: Ոլորտի պատասխանառու նախարարը, սակայն, պնդում է՝ իշխանությունը չի հակասում նախկինում հնչեցրած գաղափարներին:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ եթե «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը Սահմանադրական դատարանը չճանաչեր հակասահմանադրական, ապա այժմ բուհերում այլ պատկեր կլիներ:

«Մենք այսօր ստիպված գործում ենք այն օրենքով, որն ընդունվել է 2005 թվականին, որտեղ հստակ գրված է՝ այս համամասնությամբ պետք է լինի: Հիմա, այո՛, այնտեղ հայտնվել են պետական պաշտոնյաներ և քաղաքական դեմքեր, ինչո՞ւմն է խնդիրը»,- ասում է նախարարը:

Հակասահմանադրական ճանաչված օրենքով բուհերի հոգաբարձուների խորհրդի թիվը կրճատվելու էր՝ 32-ից 9 հոգի, իսկ անդամներից 5-ը ներկայացնելու էին Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը։ Նախորդ խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը դեռ այն ժամանակ սուր քննադատվում էր ոլորտի փորձագետների կողմից: Նրանք պնդում էին, որ ներկայացված համամասնությամբ չի ապահովվի բուհերի ինքնավարության սկզբունքը:

Կրթության ոլորտի պատասխանատուն ասում է՝ հակասահմանադրական դրույթները խմբագրվել են, և եթե այն ընդունվի, ապա խորհուրդների կազմում քաղաքական անձինք չեն լինի․ «Ես հույս ունեմ, որ այն կմտնի գործողության մեջ, և այդ պահից սկսած այս խորհուրդները, որտեղ դուք տեսնում եք քաղաքական դեմքերի, չեն լինելու, այսինքն՝ Կառավարությունը հավատարիմ է իր հայտարարությանը»:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Արմենուհի Կյուրեղյանը, մինչդեռ, վստահ է՝ իշխանությունը ներկայացված փոփոխություններով փորձել է գնալ ոչ թե բուհերի ապաքաղաքականացման ճանապարհով, այլ հակառակը:

«Նրանք փորձեցին կառավարման խորհուրդները վերաձևավորել, դարձնել 9 հոգանոց կազմ, որից 5-ը նշանակվում է իշխանության, լիազոր մարմինների կողմից, և միայն 4-ը՝ բուհի կողմից: Ընդ որում՝ ուսանող, պրոֆեսորադասախոսական կազմից: Այսինքն՝ այս 5/4 համամասնությունն արդեն ապաքաղաքականացվածության մասին խոսել թույլ չի տալիս, որովհետև գիտենք, որ լիազոր մարմինը իշխանական թևն է ներկայացնում»,- ասում է պատգամավորը:

Շուրջ երկու տարի է՝ ԵՊՀ-ն ռեկտոր չունի: Հաջորդ շաբաթ մայր բուհում սպասվում է նաև ռեկտորի ընտրություն: Ենթադրվում է, որ ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն էլ կընտրվի այդ պաշտոնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Իգիթյան

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: