Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն վերջինիս՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: Ընդ որում՝ տվյալ հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը:

ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է օրենքի վերոնշյալ լրացումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2021թ. դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրված նշված հանցավոր արարքով քրեական շարժընթացը:

Համաձայն վերջինիս՝ վերոնշյալ ժամանակահատավածում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարք կատարելու 247 դեպք: Դրանցից 56-ի պարագայում առերևույթ ծանր վիրավորանքը հասցվել է պետական իշխանության ներկայացուցչին, 5-ի դեպքում՝ քաղաքական գործունեւությամբ զբաղվող անձանց, իսկ 186-ի դեպքում՝ այլ անձանց:

Արձանագրված դեպքերից 71-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, այդ թվում՝ 5-ը՝ հանցադեպի բացակայության, 41-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 25-ը ՝ բողոքի բացակայության հիմքերով:

ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 166 քրեական գործ, որոնցից 154-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան, որոնք գտնվում են դատական քննության փուլում:

Ընդհանուր առմամբ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 14 անձի:

Հաշվի առնելով այս արարքի նոր քրեականացման պատճառով նոր քրեական պրակտիկայի ձևավորման հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ  վերջին շրջանում լայն տարածում գտած՝ հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու բացասական, հանցածին երևույթների կանխարգումը, այդ կերպ հանրային հարաբերություններում առկա լարվածությունը վերացնելու անհրաժեշտությունը ՀՀ դատախազության համար հանդիսանում է առանցքային խնդիր, հանրությանը պարբերաբար կտեղեկացվի դրա դեմ տարվող քրեիրավական պայքարի ընթացիկ արդյունքերի մասին: