«Բացի քրեական անցյալ ունեցողներից՝ այլ թեկնածուներ գտնել չեն կարողանում». Վահանգն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

«Երբ 2018թ. պաշտոնական չարաշահումների և յուրացումների գործով անցնող մեկին տանում առաջադրում ես համայնքապետի թեկնածու, շատ հնարավոր է, որ ինչ-որ պահի նրան կալանավորելու կամ այլ միջնորդություն լինի: Յուրացումներ կատարած կամ պաշտոնեական դիրքը չարաշահած յուրաքանչյուր անձ ի վերջո ենթարկվելու է պատասխանատվության: Այլ հարց է, որ բացի քրեական անցյալ ունեցողներից՝ այլ թեկնածուներ գտնել չեն կարողանում»,- այս մասին ԱԺ-ում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Վարդենիսում տեղի ունեցող հետընտրական զարգացումների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի դիտարկումներին:

Հիշեցնենք՝ Խաչատրյանը նշել էր. «Չեմ կարող չարձանագրել այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում. տեղական ընտրություններում հավանաբար ոչ բաղձալի արդյունք գրանցելուց հետո մեկ էլ հանկարծ քրեական գործ է հարուցվում ընդդիմադիր բլոկներից մեկի ղեկավարի նկատմամբ, որոնք մեծամասնություն էին ստացել ընտրություններում: Մենակ խնդրում եմ՝ մի՛ ասեք, որ դա պատահականություն է, մի՛ ասեք, որ դա Հայաստանում, մեղմ ասած, ոչ ժողովրդավարական զարգացումների ևս մի դրսևորում չէ: Այն, ինչ տեղի է ունենում Վարդենիսում, խիստ արգահատելի է, անթույլատրելի է և երկրի ու սերունդների նկատմամբ հանցագործություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում: