Թուրքիայում տնտեսական ճգնաժամի պայմաններում մարդիկ ստիպված վաճառում են իրենց հագուստն ու այլ իրեր՝ սնունդ գնելու համար

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Թուրքիայում մարդիկ վաճառում են սեփական հագուստը, որպեսզի կարողանան ուտելիք գնել ներկա տնտեսական ճգնաժամի պայմաններում, գրում է թուրքական Cumhurriyet-ը։

Քանի որ լիրան շարունակում է անկում ապրել, գործազրկությունն աննախադեպ մակարդակի է հասել, ապրանքների գները բարձրանում են, ավելի ու ավելի շատ մարդիկ փորձում են դիմակայել գնողունակության նվազմանը: Նշվում է, որ Ստամբուլի Սքյութար թաղամասը լցված էր ուսանողներով, որոնք օգտագործված իրեր էին ձեռք բերում, հիմա այն լի է մարդկանցով, որոնք փորձում են վաճառել իրենց իրերը։

«Ես ստիպված վաճառում եմ իմ բաճկոնը՝ գումար ձեռք բերելու համար»,- լրատվամիջոցին պատմել է խանութ գնացող քաղաքացիներից մեկը։

Second hand խանութի սեփականատեր Հուսեյն Աքյուզն ասել է, որ իրավիճակը գնալով վատանում է։

«Մի կին ինձ տուն կանչեց մեկ ամիս առաջ՝ բազմոց և մահճակալ վաճառելու համար։ Ես տեսա, որ երեխան լաց էր լինում, հավանաբար՝ սովից։ Կինն արցունքոտ աչքերով էր։ Նա ասաց՝ մենք կարող ենք 80 լիրայով բավարարվել։ Չդիմացա, 100 լիրա տվեցի, կահույքն էլ չվերցրի ու գնացի»,- պատմել է Աքյուզը։

Մեկ այլ խանութի սեփականատեր Մուրաթ Դինջն էլ պատմել է, որ մի տարեց տղամարդ վաճառել է իր հեռուստացույցը, որպեսզի կարողանա վճարել թոռան վարկային քարտի պարտքը։

«Նա այն ինձ վաճառեց 900 լիրայով։ Եթե ցանկանա նորը գնել, պետք է վճարի 3000 լիրա»,- ասել է Դինչը՝ հավելելով, որ մարդկանց մեծ մասը նորի փոխարեն օգտագործված ապրանք է գնում։ Նա ասել է նաև, որ նույնիսկ ինքն է օգտագործված ապրանք գնում։

Հաճախորդների պաշտպանության ասոցիացիայի (TÜKODER) ղեկավար Ազիզ Քոչալի խոսքով՝ աղքատության պատճառով սոցիալական պայթյուն է սպասվում։

«Մենք տեսնում ենք, որ մարդիկ գնում են տեխնիկա կամ կահույք ապառիկով ու կանխիկ վաճառում դրանք՝ իրենց հիմնական կարիքները բավարարելու համար։ Մարդիկ օգտագործում են այս մեթոդը՝ ողջ մնալու համար»,- Cumhuriyet-ին ասել է Քոչալը՝ հավելելով․ «Կարող են լինել սոցիալական պայթյուններ, փլուզված ընտանիքներ և ինքնասպանություններ։ Այն համակարգը, որը ստիպում է մարդկանց այսպես ապրել, մեղավոր է»։

Էմմա Չոբանյան