Բանավոր քննություններ չեն լինի․ արդյունավետ ռեֆորմ, թե՞ զարկ դիմորդների «թեստամտածողությանը»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հաստատել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով 2022-2023 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: Բուհ ընդունվելու համար դիմորդներն այսուհետ կհանձնեն երկու միասնական քննություն, իսկ բանավոր քննությունները հանվել են:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Արմեն Սարգսյանը շեշտում է՝ դա արվել է, որպեսզի ընդունելության քննություններում բացառվի սուբյեկտիվ գործոնը, իսկ դիմորդը հնարավորինս զերծ մնա լարված իրավիճակներից:

Նա հիշեցնում է այն խնդիրները, որոնք պետք է հաղթահարեր բանավոր քննություն հանձնող դիմորդը: Օրինակ՝ եթե նախկինում ԵՊՀ Հայ բանասիրության, Ռուս բանասիրության, Ժուռնալիստիկայի, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետներ ընդունվելու համար անհրաժեշտ էր հանձնել բանավոր քննություն, ապա այժմ դիմորդները հանձնելու են միայն գրավոր միասնական քննություններ, որոնք կազմակերպելու է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Կրթության փորձագետ, մանկավարժ Արսեն Վարդանյանի խոսքով՝ այս փոփոխությունները դիմորդների համար առաջին հայացքից կարող են գրավիչ թվալ, սակայն հետագայում նրանք բախվելու են մի շարք խնդիրների: Նա ընդգծում է` բանավոր քննությունները հանելը կհարվածի գրականություն առարկայի՝ դիմորդների իմացության մակարդակին: Ըստ փորձագետի՝ այն, որ բուհը չորս տարվա ընթացքում կկարողանա ուսանողների մոտ բանավոր խոսքը հասցնել անհրաժեշտ մակարդակի, չարդարացված հույս է:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մարինա Ստեփանյանի խոսքով՝ թվում է, թե լավ է, որ դիմորդը մեկ առարկա քիչ կպարապի, գուցե այս փոփոխությունը նաև կազատի ծնողներին ֆինանսական որոշակի բեռից, սակայն հետևանքներն անդառնալի կարող են լինել:

Գործընկերոջ մոտեցումների հետ համաձայն է նաև հայոց լեզվի ուսուցչուհի Նարինե Գալստյանը:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի քարտուղար Արմեն Սարգսյանը որպես փաստարկ մատնանշում է մայրաքաղաքաբնակ և մարզաբնակ դիմորդների միջև հավասար հնարավորությունների ապահովումը, որը, ըստ նրա, ապահովվում է այս փոփոխություններով: Նրա խոսքով՝ երևանաբնակ դիմորդները հաճախ պարապում են լավագույն մասնագետների մոտ, իսկ մարզերի բնակիչներն այդ հնարավորությունը չունեն: Հայ բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Օտար լեզու» միասնական քննություններ, Ռուս բանասիրության ֆակուլտետ ընդունվելու համար՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Ռուսաց լեզու», իսկ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ ընդունվելու համար՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» և համապատասխան մասնագիտական օտար լեզվի միասնական քննություններ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան