«Պահանջ. դադարեցնել հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկու նկատմամբ քրեական հետապնդումը» թեմայով քննարկումը՝ ուղիղ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

«Մեդիա կենտրոնում» քննարկում է կազմակերպվել «Պահանջ. դադարեցնել հայտնի բլոգեր Բոգդան Կալյուսկու նկատմամբ քրեական հետապնդումը» թեմայով:

Բանախոսն է՝ Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար:

2018թ. մարտի 27-ին Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալյուսկին (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) ժամանել է Հայաստան Կիև-Երևան PS 613 չվերթով՝ անցնելով և Ուկրաինայի, և Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերով. այսինքն անցել է պատշաճ ստուգում և նրա անձը հաստատող փաստաթուղթը համարվել է օրինական: Բոգդան Կալյուսկին 2018թ. մարտի 30-ին՝ ժամը 15:30-ին, PS 614 շվերթով պետք է վերադառնար Կիև: Նա այդ օրը վերստին անցել է բոլոր ստուգումները և միայն թռիչքի սրահում նրան են մոտեցել ՀՀ Ազգային անվտանգության աշխատակիցները և բերման են ենթարկել թռիչքի սրահից՝ հայտնելով, որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Կալյուսկու ձերբակալման որոշումը կայացվել է 2018թ. մարտի 31-ի առավոտյան 5:30-ին: Այսինքն՝ Կալյուսկին առնվազն 14 ժամ ապօրինի գտնվել է անազատության մեջ: Արկադիի Կալյուսկու (նույն ինքը՝ ՌԴ նախկին քաղաքացի Մաքսիմ Արկադիի Բայդակ) նկատմամբ դեռևս 2013թ. սեպտեմբերի 13-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի Ֆրունզենսկի ՆԳԳՎ-ի կողմից հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 2052 հոդվածի 2-ին մասով (ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր կամ ահաբեկչության հանրային արդարացում՝ որոնք կատարվել են մասսայական տեղեկատվության միջոցների օգտագործմամբ): Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը գտնում է, որ Հայաստանում բլոգերի ձերբակալությունն ապօրինի է և նա պետք է անհապաղ ազատ արձակվի: