Մոռացե՞լ եք՝ ընտրությունների գիշերը Երևանում ինչ էր տեղի ունենում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 11:33
Անցում թղթե պարկերի․ 2027-ի հունվարի 1-ից պլաստիկը կարգելվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:24
«Սաութհեմփթոնի» տպավորիչ «քամբեքը» 0։3-ից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:15
«Ասաբնյակները» պետք է լինեն մեր զինվորների համար․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 11:08
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
11.02.2026 | 11:03
Աբու-Դաբիում ՀՀ-Ադրբեջան հանդիպմանը և ԱՄՆ փոխնախագահի այցին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
11.02.2026 | 10:56
ԶՈւ-ում անհավասար պայմաններ են ստեղծվում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 10:51
Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել
11.02.2026 | 10:44
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայողներ կան, որոնք 700 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 10:34
Վենսի գրասենյակը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ է ուղարկվել»
11.02.2026 | 10:25
Կանադայի դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, ավելի քան 25 վիրավոր կա
11.02.2026 | 10:16
ՀՀ-ին են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով հողատարածք և 5 անշարժ գույք․ Դատախազություն
11.02.2026 | 09:47
Ամբողջությամբ ամրացված շրջանը պատրաստ է բոլոր տիպի զինատեսակներից մեր երկրի սահմանները պաշտպանելու․Պապիկյանը 2-րդ տեսանյութն է հրապարակել
11.02.2026 | 09:30
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ ուղևորին հոսպիտալացրել են
10.02.2026 | 23:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.02.2026 | 23:43
250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ․ Փաշինյանը՝ հարվածային գործիքների դասերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որով առաջարկվող կարգավորումների նպատակն ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց. «Հիմա մենք մինչև ո՞ր ամսաթիվը կառուցված ինքնակամ շինություններին ենք օրինականացման հնարավորություն տալիս՝ մինչև 2021թ. հունվարի 1-ը, թե՞ մինչև 2022թ. հունվարի 1-ը»:

Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ ամսաթիվ չի նշվում. նախարարի խոսքով՝ օրենսդրական կարգավորումը վերաբերելու է այն ինքնակամ շինություններին, որոնք կառուցել են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:

Վարչապետը նշեց, որ համաձայն չէ այդ մոտեցման հետ.  «Հիմա այս հայտարարությունն անելուց հետո որոշ մարդիկ որոշ տեղերում բահերը կվերցնեն և կգնան կառուցելու: Դուք մոռացե՞լ եք ընտրությունների գիշերը ինչ էր տեղի ունեցել Երևանում: Մի գիշերվա մեջ Աջափնյակի կեսում խանութ էին սարքել: Հետո ինչքան ջանք պահանջվեց ինձնից, քաղաքապետարանից, ոստիկանության, մյուս տեսչական մարմիններից, որ ուժային ձևով կանխենք: Չէ, այդպես չի լինի: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք հետին ամսաթիվ պետք է ֆիքսենք, որ մարդկանց մոտիվացիա չտանք նոր ինքնակամ շինություններ կառուցելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: