Ջարդվել է համակարգը, բայց մտքի կոռուպցիան շատ խորն է նստած․ չկա արգելակ, որ չի վերականգնվի վերին կոռուպցիան․ Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը արձակագիր, «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանն է

-Պարո՛ն Տեր-Գաբրիելյան, թե՛ մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը, թե՛ հատկապես դրանից հետո մեր հասարակությունում ընթանում են ներքին պատերազմներ, կոնֆլիկտներ՝ ստեղծարարություն և ջարդարարություն, ժողովրդավարություն և ավտորիտար մտածելակերպ, ի վերջո՝ պետությո՞ւն է Հայաստանը, թե՞ հայրենիք։ 2018-ին փլուզվեց կոռուպցիոն համակարգային բուրգը, փլուզվեց ընտրությունների կեղծման մեքենան, ինչը դրական է, բայց թե ի՞նչ ենք հետո կառուցում, այստեղ պրոբլեմ է առաջանում։ Դուք ի՞նչ ախտորոշում ունեք։

-Ինձ թվում է՝ համերաշխության պատրանքը պատկանում է հարցերին ոչ ռեալիստորեն մոտեցող մարդկանց, որովհետև իմ ճանաչած ոչ մի պետություն, իսկ ես ապրել եմ վեց այլ պետություններում՝ Հայաստանից բացի, ոչ մի տեղ համերաշխություն չկա։ Դա ֆիկցիա է և չի կարող լինել։ Երբ դա ասում են, դու պատկերացնում ես՝ բոլորը համաձայն են ինչ-որ բաների վերաբերյալ։ Վարքային մշակույթի մակարդակում, այո՛, կան հանրույթներ, որտեղ աղբը համայնքի փողոցներում կամ պարտեզներում չես գտնի թափած երբևէ։ Բայց երբ գնում ես, այդ պետության մասշտաբն ես վերցնում, ասենք՝ Մեծ Բրիտանիան, այնտեղ կան համայնքներ, որոնք շատ մաքուր են, բայց երբ գնում ես Լոնդոնի կենտրոն, տեսնում ես, որ ամբողջն աղբ է։ Վարքային մակարդակում կարող են լինել համայնքներ, որ նման են իրար, կարծիքային մակարդակում դա չի կարող լինել։ Ես ձայնակցում եմ Արևմուտքի կարծիքին, որ մենք այսօր Հայաստանում ունենք թույլ, բայց ժողովրդավարություն։ Այսինքն՝ այդ բազմակարծությունը, որ գոյություն ունի, նորմալ բան է ժողովրդավարության համար, արգելված չէ ոչ մի դիսկուրս, գրեթե արգելքներ չկան ոչ մի կարծիքի։ Երբեմն՝ չափից դուրս արգելքներ չկան, ներառյալ՝ ատելության խոսքը։ Ես չեմ ասի, որ դա հիվանդոտ վիճակ է։ Դուք ուզում եք ես ասեմ՝ ի՞նչ անել, որ ստեղծարար մթնոլորտ լինի։

-Այո՛։ Ենթադրենք՝ ընդունում ենք, որ 2018-ից ջարդվել են կոռուպցիոն կամ ընտրակեղծարարության համակարգերը, բայց ի՞նչ ենք ստեղծում այդ ավերակների վրա։ Փողը շատ հարցեր էր լուծում, հիմա եթե դա հանում ենք, նվազում է նաև պետական աշխատողի մոտիվացիան։ Ի՞նչ է առաջարկում կամ պետք է առաջարկի պետությունը՝ ստեղծարար մթնոլորտը նաև պետական համակարգում արթնացնելու համար։ 

-Ես չեմ համարում, որ համակարգը ջարդվել է 2018 թվականին, ավելի շատ այն ջարդվել է 2020 թվականին, դրսից է ջարդվել։ Այո՛, այն, որ վերին կոռուպցիան մի պահ անհետացավ, քանի որ դա չի ամրապնդվում ինստիտուցիոնալ և վարքային մշակույթի ավանդույթներով, մենք բացարձակապես չենք կարող ասել, որ կմնա այդպես։ Ոչ մի հիմք չկա այդպես ասելու։ Տեսեք՝ մեր հասարակությանն այդքան ասում էին՝ պետք է պատվաստվել, չէր պատվաստվում, երբ նորմեր մտցրեցին, որ փող պիտի ծախսես, բարձրացավ պատվաստվողների թիվը։ Երբ պետությունը մի քիչ հանգստացավ, իջավ պատվաստվողների թիվը, հենց պետությունն ընդունեց արգելող ինչ-որ կանոն, իսկույն էլի բարձրանում է պատվաստվողների թիվը։

Հասարակությունը չունի այդ վարքային մշակույթը, որ ինքը չձեռնարկի իր իսկ օգտից ելնելով այնպիսի ակցիաներ, որոնք իրեն վնաս են լինելու։ Չունենք այդ մշակույթը ձևավորված։ Այդ պատճառով՝ մենք չունենք այդպիսի արգելակներ, որ կոռուպցիան չի վերականգնվի։ Կոռուպցիայի տարբեր մակարդակներ և ձևեր կան, ոչ միայն այդ փողային կաշառակերությունը, այլև մտքի կոռուպցիան, որը շատ խորն է նստած, երբ դու ոչ էֆեկտիվ գործ ես անում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան