Ի՞նչ խնդիրների է բախվելու Հայաստանի տնտեսությունն ու բիզնեսը ԵՄ-ի GSP+ից զրկվելուց հետո․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
Բոլորը

Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի հերթական թողարկմանն անդրադարձել ենք հունվարի 1-ից Եվրամիության GSP+ առևտրի արտոնյալ ռեժիմից դուրս մնալու հետևանքով Հայաստանի համար առաջացած խնդիրներին:

Պաշտոնական Երևանը GSP+ համակարգից օգտվելուց զրկվում է, քանի որ 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկը Հայաստանը դասակարգել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսությամբ երկրների շարքում։

Հաղորդման հյուրերից տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանը հիշատակեց՝ Եվրամիությունը 2009 թվականից Հայաստանին հնարավորություն է տալիս օգտվել GSP+ (Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ) ռեժիմից, ինչը թույլ էր տալիս մեր տնտեսվարողներին 6200 ապրանքատեսակ արտահանել Եվրամիության շուկա՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

«Տարիների այդ համագործակցությունը ցույց է տալիս, որ մեր գործարարները այնքան էլ այդ համակարգից չօգտվեցին։ Երբ նայում ենք դեպի Եվրամիություն մեր արտահանման կառուցվածքը, տեսնում ենք, որ արտահանում ենք հիմնականում հանքանյութ, որոշակի ոչ շշալցված գինենյութ, որոշակի հագուստ, սննդամթերքի որոշակի տեսակներ»,- ասաց նա՝ նշելով, որ արտահանման ապրանքատեսակների սահմանափակությունը խոսում է այն մասին, որ չենք կարողացել ապահովել մեր արտադրատեսակների որակը, որը կհամապատասխաներ եվրոպական ստանդարտներին։

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանի խոսքով էլ՝ մինչև GSP+ համակարգի արտոնություններից վերջնականապես զրկվելը պետությանը տրվում է մեկ անցումային տարի՝ նախապատրաստվելու համար․ մեզ համար այդ տարին 2021-ն էր։

«Մեր տնտեսվարողները պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեին արդեն նոր պայմաններին։ Այդ ժամանակահատվածը քիչ չէր»,- ասաց նա։

Անցումային ժամանակահատվածում պետությունը, ըստ նրա, պետք է աջակցեր հայաստանցի տնտեսվարողերին՝ ճանաչողական միջացառումներ կազմակերպեր, օգներ մարքեթինգային միջոցառումների իրականացման, այլ շուկաներ փնտրելու հարցերում։

«Եթե մենք ցանկանում ենք, որ ինչ-որ ոլորտներ զարգացնենք, և ցանկանում ենք, որ Եվրամիությունում այդ ոլորտների ապրանքատեսակները ներկայացված լինեն, պետք է նրանց ներքին, թեկուզ ժամանակավոր արտոնություններ տանք։ Օրինակ՝ դա կարող ենք անել ժամացույցների արտադրության, վերամշակվող սննդի արդյունաբերության դեպքում և այլն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան