Հայաստանում օնլայն մեդիաներից թափանցիկ են 39%-ը, հեռուստառադիոհարթակներից՝ 20%-ը․ հետազոտություն

Լուրեր

19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
Բոլորը

«Օնլայն մեդիայի նույնականացում ու թափանցիկություն – 2021» զեկույցի համաձայն՝ Factor.am հարթակը ճանաչվել է Թափանցիկ ԶԼՄ։ Հետազոտությունն իրականացրել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը՝ ուսումնասիրելով 89 օնլայն ԶԼՄ-ներ, հաշվի են առնվել նաև նրանց սոցցանցային հարթակներում ներկայացված նույնականացման տվյալները։

Ուսումնասիրության համար որպես թողարկային են սահմանվել հետևյալ տվյալները․

ԶԼՄ-ի հիմնադրման տարի,
Խմբագիր/այլ ղեկավար անձ,
Հիմնադիր մարմին/անձ,
Հեռախոս,
Էլհասցե,
Ֆիզիկական հասցե,
Էթիկայի կանոնագիր։

Հրապարակված հետազոտության համաձայն՝ առաջին տեղն ամենից շատ հանրայնացված երեք թողարկային տվյալների խմբում զբաղեցնում է ԶԼՄ-ների էլհասցեն։ Այն հրապարակում է լրատվամիջոցների 89%-ը։
Երկրորդ տեղում ԶԼՄ-ների հեռախոսի համարներն են։ Խմբագրությունների հետ հեռախոսի միջոցով կապվելու հնարավորություն ունեն լրատվամիջոցների 83%-ի լսարանները։ Ըստ ներկայացվածության՝ երրորդ տեղում օնլայն ԶԼՄ-ների հիմնադրման տարվա մասին տեղեկատվությունն է՝ 66%։

Այս տվյալների հիման վրա ձեւավորվել է թափանցիկության երեք խումբ։ Դրանցից առաջինը «Թափանցիկ օնլայն ԶԼՄ-ներ» խումբ է՝ այն լրատվամիջոցները, որոնց հարթակներում ներկայացված են 5-7 թողարկային տվյալներ: Այս խմբում կա 33 ԶԼՄ (ուսումնասիրվածների 37%), որոնց թվում է նաև Factor.am-ը։

Ուսումնասիրված ԶԼՄ-ներից 35-ը կամ 39%-ը մասնակի թափանցիկ ԶԼՄ-ներն են։ Մնացած 21-ը կամ 24%-ը ոչ թափանցիկ ԶԼՄ-ներն են։

Նույնպիսի կարգով առաջին անգամ հետազոտվել է օնլայն տիրույթում հեռուստառադիոընկերությունների թափանցիկության մակարդակը։ Դրա համար տրվել են հետևյալ հարցերը․

ինչպե՞ս են ներկայանում Հայաստանում գործող հեռուստառադիոընկերություններն օնլայն հարթակների միջոցով իրենց արտադրանքը սպառող լսարանների առջև,

նույնականացման ի՞նչ տվյալներ են նրանք հանրայնացնում, թափանցիկության ի՞նչ աստիճանով են հանդես գալիս իրենց պաշտոնական կայքերում և սոցցանցերում։

Հետազոտած 41 հանրապետական եւ տեղական/մարզային ծածկույթով հեռուստառադիոընկերություններից 78%-ը (32 հեռուստառադիոընկերություն) օնլայն լսարաններին իր արտադրանքն առաջարկում է առնվազն 1 պաշտոնական կայքի և հիմնականում 2-3 սոցցանցերի միջոցով։

Հրապարակված հետազոտության համաձայն՝ ամենից շատ կիրառվող սոցցանցը Ֆեյսբուքն է (այստեղ ներկայացված է այդ 44 կայքերից 42-ը՝ 95%), այնուհետև․

Youtube՝ (27 կայք՝ 61%,
Instagram՝ 17 կայք՝ 39%,
Twitter՝ 13 կայք՝ 30%,
Telegram՝ 4 կայք՝ 9%,
OK՝ 3 կայք՝ 7%,
VK՝ 2 կայք՝ 5%,
Linkedin՝ 2 կայք՝ 5%։

Օնլայն տիրույթում հեռուստառադիոընկերությունների թափանցիկության հետազոտման համար սահմանվել են 8 չափորոշիչներ։

Ամենաքիչ հանրայնացված տվյալների խմբում տեսալսողական ԶԼՄ-ների ղեկավար օղակների մասին տեղեկատվությունն է․ ո՞վ է տվյալ մեդիայի գործադիր տնօրենը/գլխավոր խմբագիրը/ղեկավար այլ անձը՝ իրենց օնլայն հարթակներում չեն տեղեկացնում տեսալսողական ԶԼՄ-ների 77% -ը։

Ոչ թափանցիկ տվյալների սանդղակի երկրորդ տեղում հիմնադիր մարմնի/անձի մասին տեղեկատվությունն է։ Հեռուստառադիոընկերությունների 61%-ը օնլայն տիրույթներում չի հայտնում իրենց հիմնադիր կառույցների/անձանց անունները։

Օնլայն տիրույթում հեռուստառադիոընկերությունների թափանցիկության հետազոտման ընդհանուր արդյունքներով՝ 44 մեդիահարթակներից 9-ը կամ 20%-ը ճանաչվել են թափանցիկ, նրանցից 24-ը կամ 55%-ը ճանաչվել են մասնակի թափանցիկ, իսկ 11-ը կամ 25%-ը ճանաչվել են ոչ թափանցիկ։
Մանրամասները՝ տես ինֆոգրաֆիկաներում։

Գարիկ Հարությունյան

,