Արթիկի բուժկենտրոնում պատվաստանյութերը սպառվել են

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Արթիկի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում պատվաստանյութերը սպառվել են։ Այս մասին հայտնեց Factor.am ահազանգած քաղաքացին։ 

Նախօրեին քաղաքացիները գնացել են պոլիկլինիկա՝ պատվաստվելու, սակայն այստեղ ասել են, որ չեն կարող պատվաստել, քանի որ ՀՀ-ում առկա պատվաստանյութերից որևէ մեկը չունեն։

Առողջապահության նախարությունից Factor.am-ին պարզաբանեցին, որ պոլիկլինիկան ժամանակին պետք է հայտ ներկայացներ ՀՎԿԱԿ, որպեսզի այստեղից էլ պատվաստանյութերը տեղափոխվեին բուժկենտրոն։

«Արթիկի պոլիկլինիկան ժամանակին հայտ չի ներկայացրել, այդ պատճառով էլ որևէ պատվաստանյութ առկա չի եղել։ Առողջապահության նախարարությունը հորդորում է բոլոր պոլիկլինիկաներին՝ ճիշտ գնահատել կարիքը և ժամանակին ներկայացնել հայտը, որպեսզի քաղաքացին խնդրի առաջ չկանգնի»,- ասաց ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Պարզաբանում ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել նաև Արթիկի պոլիկլինիկայի տնօրենի հետ, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Հիշեցնենք, որ Հայաստանում առկա են կորոնավիրուսի դեմ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ Վի», «Սինոֆարմ», «Մոդերնա» պատվաստանյութերը։ Ի դեպ՝ Հայաստանն էլ արտադրում է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը, որն առաջիկայում հասանելի կլինի պոլիկլինիկաներում։ Քաղաքացիներն այս պատվաստանյութը կարող են ստանալ որպես բուսթեր՝ խթանիչ 3-րդ դեղաչափ․ այսինքն՝ ամբողջական՝ 2 դեղաչափով պատվաստվածները վեց ամիս անց կարող են նաև ստանալ այս պատվաստանյութը։

Արփի Հակոբյան