Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ կիրակի օրը, X սոցիալական ցանցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Կարոլինա Գալեցկան։

«Այն բանից հետո, երբ Լեհաստանի ոստիկանությունը տեղեկություններ է ստացել վարչապետ Դոնալդ Տուսկի և փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին, ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին և հատուկ ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը հանձնարարել են միջոցներ ձեռնարկել այս կապակցությամբ»,- գրել է Գալեցկան։

Նրա խոսքով՝ նույն օրը նախատեսված է խորհրդակցություն Լեհաստանի ներքին անվտանգության գործակալության (ABW) հակաահաբեկչական կենտրոնում։

Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հայտարարությունը հնչել է Լեհաստանի իշխանությունների ուժեղացված զգոնության ֆոնին։ Վերջին շրջանում երկրում դպրոցներում բռնության մի շարք դեպքեր են գրանցվել։ Միայն հոկտեմբերի 8-ին հայտնի է դարձել հերթական միջադեպի մասին, որի հետևանքով զոհվել է դպրոցի տնտեսվարը։