ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 11-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վլադիմիրում գտնվող Yandex-ի տվյալների կենտրոնի վրա։ Ընկերությունից հայտնել են, որ տվյալների կենտրոնի ենթակառուցվածքը վնասվել է, դրա աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է, տուժածներ չկան։ Սա Ուկրաինայի զինված ուժերի կողմից հարձակման ենթարկված Yandex-ի երրորդ տվյալների կենտրոնն է։

Yandex Cloud ամպային հարթակն աշխատում է վթարային ռեժիմով․ դրա երկու հասանելիության գոտիներն անհասանելի են։

«Մնացած ռեսուրսների կազմաձևը համարում ենք անկայուն»,- հայտարարել են ընկերությունից՝ հաճախորդներին խորհուրդ տալով վերականգնել ռեսուրսները արտաքին հարթակներում։

Հարձակումից հետո Ռուսաստանի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Սիբիրում, դադարել են աշխատել Yandex Go-ն, Yandex Pay-ը, Yandex Еда-ն, Yandex  Pro-ն, Алиса-ն, Кинопоиск-ը և այլ ծառայություններ։

Ինչպես գրում են Осторожно, новости և Astra լրատվամիջոցները, տաքսի պատվիրել չի հաջողվում Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Պերմում, Կրասնոյարսկում, Ուլան Ուդեում, Վլադիվոստոկում և այլ քաղաքներում, ինչպես նաև Սերբիայում, Ղազախստանում, Բելառուսում ու Հայաստանում։ Վարորդները չեն կարողանում մուտք գործել իրենց հաշիվներ կամ նրանց նավիգացիան խափանվել է, իսկ ուղևորների հավելվածում նշվում է, որ գծում մեքենաներ չկան։

Yandex Pay-ի որոշ օգտատերեր չեն կարողանում մուտք գործել իրենց գումարներին։ Ինչպես գրում է Осторожно, новости-ն, չեն աշխատում նաև Yandex-ի ներքին հավելվածները, որոնք նախատեսված են առաքիչների, վարորդների և աջակցության ծառայության համար։

Անասնաբուծական ծագման արտադրանքի էլեկտրոնային հավաստագրերի ձևակերպման համար օգտագործվող պետական «ՎետԻՍ» անասնաբուժական համակարգը տեղափոխվել է վթարային ռեժիմ՝ «Վլադիմիրի մարզում էլեկտրամատակարարման վթարային անջատման պատճառով»։

Խափանումներ են արձանագրվել նաև CIAN-ում, «Вкусно — и точка»-ում, FlowWow-ում, Додо-ում և GGsel-ում։

Վլադիմիրի մարզի նահանգապետ Ալեքսանդր Ավդեևը հայտնել է, որ հարձակման հետևանքով անջատվել են երկու ենթակայաններ, որոնք էլեկտրաէներգիա էին մատակարարում 5 հազար բնակչի։ Մոտակա տներից տարհանում են մարդկանց։ Մոտ մեկ ժամ անց նա հայտարարել է, որ էլեկտրամատակարարումը վերականգնվել է 80 տոկոսով, իսկ ջերմամատակարարումն ու ջրամատակարարումը՝ ամբողջությամբ։

Բացի այդ, ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի վրա։ Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ «անօդաչու սարքերի բեկորներն» ընկել են օդանավակայանի տարածքում, ինչի հետևանքով վարչական շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Տուժածներ չկան։