Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանն ու Սամվել Խարազյանը հանդիպել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի, ԵԽ առողջապահության և կախվածությունների բաժնի ղեկավար Քրիստիան Շիմեկի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թվականների ծրագրի առողջապահական բաղադրիչի իրականացմանը, մեթադոնային փոխարինող բուժման հասանելիության ընդլայնմանը և կախվածությունների համաճարակաբանական դիտարկման համակարգի ներդրմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Լենա Նանուշյանն ընդգծել է կախվածությունների կանխարգելման, բուժման և վերականգնման ծառայությունների շարունակական զարգացման կարևորությունը հատկապես դեռահասների և երիտասարդների շրջանում՝ շեշտադրելով բժշկական օգնության հասանելիության ընդլայնման և միջազգային գործընկերների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը կախվածությունների կանխարգելման և բուժման ծառայությունների բարելավման, դրանց հասանելիության ընդլայնման և միջազգային լավագույն փորձի ներդրման ուղղությամբ։