Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հիշեցնում է մկան հետ կատվի խաղ. «Ժողովուրդ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ ավարտվեցին Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները: Ու մինչ ոմանք կշտապեին ուրախանալ այդ իրադարձությամբ, դառը հիասթափություն էր սպասվում. նույն օրն իսկ գրեթե պաշտոնապես հայտարարվեց՝ Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ իշխանության ղեկին, պարզապես վարչապետի պաշտոնում: Եւ այսպես` խորհրդարանի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները: Դրանից հետո վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը Սահմանադրությամբ նախատեսված կարգով նորընտիր նախագահին ներկայացրեց իր հրաժարականը: Ու թվում էր՝ արարողակարգով նախատեսված իրադարձություններն այսքանով ավարտվեցին:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն երեկոյան վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական հայտարարություն է տարածել, թե Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն անդրադարձել են ապագա վարչապետի թեկնածուին. «Որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն` որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Այսպիսով` Արմեն Սարգսյանը հասցրեց ընդամենը մի քանի ժամ վայելել իր նոր կարգավիճակը եւ զգալ որպես պետության գլուխ /ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ/: Կարապետյանն այս հայտարարությամբ ուղղակի վերջ դրեց նրա ոգեւորությանը` շեշտելով հատկապես Սերժ Սարգսյանին «առաջին դեմք ներկայացնելու» մասին:

Այսինքն` Սերժ Սարգսյանն այսպես Արմեն Սարգսյանին հասկացրեց, թե ով է այստեղ իրական իշխանությունը: Բայց նկատենք, որ այդ հայտարարությունն անելիս Կարեն Կարապետյանն ինքն էլ անհարմար վիճակում էր. չէ՞ որ ժամանակին իրեն Մոսկվայից հրավիրեցին՝ խոստանալով պաշտոնավարելու հնարավորություն տալ նաեւ ապրիլից հետո: Եւ երբ Կարապետյանը ոգեւորված սկսեց հայտարարել, թե ցանկություն ունի եւ պատրաստ է վարչապետ մնալ ապրիլի 9-ից հետո, ՀՀԿ-ականները, մեջտեղ բերելով չորս տարվա մշտական բնակության ցենզը, հասկացրին՝ «որտեղ են գիշերում խեցգետինները»:

Ու երեկ «առաջին դեմքի» մասին այդ հայտարարությամբ Կարեն Կարապետյանը ստիպված էր ընդունել նաեւ իր պարտությունը եւ հպատակվել Սերժ Սարգսյանին: Իսկապես, Սերժ Սարգսյանի քաղաքականությունը հիշեցնում է մկան հետ կատվի խաղ:

Առավել մանրամասն`  թերթի այսօրվա համարում: