Երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում դեռ 2770 տնակ կա․ քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Բոլորը

Երկրաշարժից 33 տարի անց Գյումրիում դեռ առկա է անօթևանության չլուծված խնդիր։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի տեղեկացմամբ՝ երկրաշարժից հետո 18 հազար բնակարան է կառուցվել Գյումրիում, սակայն դեռ կա 2770 տնակ կա, որից 500-ի դռները փակ են: Երկրաշարժից անօթևան ճանաչված շահառուները թիվն այս պահին 410-ն, որը կարող է փոփոխվել։ «2010 թվականին «Մուշ 2/2 «թաղամասում կառուցվեց 1056 բնակարան, 2012 թվականին՝ 1756, այդքան կառուցված բնակարաններից հետո դեռ կա 2770 տնակ, որից 500-ի դռները փակ են։
Մոտավոր հաշվարկով 410 ընտանիք ինչ-ինչ պատճառներով, ներընտանեկան կոնֆլիկտներից ելնելով՝ փաստաթղթղեր չեն ներկայացրել, երկրում չեն եղել և մնացել են դրսում»,-ասաց քաղաքապետը։
Նա նաև տեղեկացրեց, որ Գյումու համայնքապետարանը, հատ-հատ ուսումնասիրելով Գյումրու բոլոր տնակների պատմությունները, կառավարությանն է ներկայացրել ուսումնասիրությունների փաթեթ՝ այս հարցին հնարավորինս շուտ լուծում ստանալու ակնկալիքով։
Փաթեթում նշված է, թե բնակիչները ինչպես են հայտնվել տնակներում․ հարակից գյուղական համայնքներից եկել ու վերաբնակեցվե՞լ են Գյումրիում, սոցիալական պայմաններից դրդված՝ բնակարանն են վաճառել ու տեղափոխվե՞լ տնակ, թե՞ բազմանդամ են, բնակարան են ստացել, ընտանիքի կեսը տեղափոխվել է բնակարան, կեսը՝ մնացել տնակում։

Արմիկ Մովսիսյան