Հանգիստ չե՛մ կարող պահել ինձ, երեք տարի դատավարություն են խաղում, դարի դատը դարձավ. Պավլիկ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում, «Սասնա ծռերի» գործով բողոքի քննության ժամանակ տեղի տվեցին Պավլիկ Մանուկյանի նյարդերը: Անդրադառնալով «Սասնա ծռերի» գործով դատարանի վճռին, դրա հիմնավորումներին, խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն անդրադարձավ գնդի գրավման արդյունքում վիրավորում ստացած, ապա մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մահվան հանգամանքներին, իրականացված փորձաքննությանը:

Նա իբրև ականատես-վկա պնդեց, որ կրակոցը եղել է նախազգուշական, որից հետո վիրավորում ստացած Գագիկ Մկրտչյանի հետ կես ժամ նստել-զրուցել են, ապա նա իր ոտքով նստել է շտապ բուժօգնության մեքենան և գնացել: Մինչդեռ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գագիկ Մկրտչյանն արնաքամ է եղել, ինչը տվյալ պարագայում, Պավլիկ Մանուկյանը բացառում է:

Նա նաև նկատեց, որ մեղադրական եզրակացության մեջ նշված է, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորում ստանալուց 21 օր անց, ուշքի չգալով մահացել է, «բայց հետո, պարզվում է, որ հիվանդանոցում և՛ կինը, և՛ քույրը տեսակցել են Գագիկ Մկրտչյանին, ինչի մասին քննչական մարմինն ու դատախազությունը ուշադիր լռում են»:

Պավլիկ Մանուկյանը խնդրեց, որ դատարանը կրկնակի քննություն անցկացնի և իբրև մեղադրյալ ներգրավվի դատախազությանը և գործով դատախազներին: Մեղադրական եզրակացությունն էլ իբրև «գոմաղբ՝ տա նրանց թևի տակ»:

Մանրամասները՝ տեսանյութում: