Ալեն Սիմոնյանն այդ մեքենան տուն չի տանելու․ երբ դուք կգաք իշխանության, կլինի ձերը․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.12.2021 | 11:50«Ինչ վերաբերում է «պադավատապետությանը», ուզում եմ հիշեցնել, որ 2018թ. մինչ օրս կառավարությունը, ինչպես նաև ԱԺ-ն, 7-րդ գումարման նախագահ Արարատ Միրզոյանը կրճատել են ավելի քան 40 տոկոս ծառայողական մեքենաներ»,- այս մասին ԱԺ այսօրվա նիստում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:
«Մեկ ավտոմեքենայի գնումը «պադավատապետություն» անվան տակ անընդհատ ներկայացնելը անհարիր եմ համարում, առավել ևս, որ այդ մեքենան Ալեն Սիմոնյանն իրենց տուն չի տանելու, մեքենան գնվել է ըստ անհարժեշտության, և երբ որ դուք գաք իշխանության, այդ մեքենան կլինի ձերը»,- ասաց պատգամավորը՝ դիմելով ընդդիմությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: