ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Ամենավտանգավորը «Մենք պետություն ունենալու իրավունք չունենք» մտայնությունն է, որը հարկավոր է արմատախիլ անել . Նարինե Գրիգորյան

Լուրեր

07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
07.12.2025 | 13:57
«50 հազարով թաղում անող», «Գնա, նզովյալ»․ վիճաբանություն քաղաքացու և քահանայի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Շատ լավ է, որ հիմա Հայաստանում մտորումների, ինքնահարցադրումների շրջան է. դրանք կծնեն ուժեղ մարդկանց, որոնք կբերեն լավ ժամանակներ: Հեշտ ժամանակները ծնում են թույլ, իսկ ծանր ժամանակները`ուժեղ մարդկանց»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը:

Նրա խոսքով` պատերազմից հետո սկզբնական շրջանում մեր հարցադրումները ինքնակործան էին, իսկ ամենավտանգավորը, որ հարկավոր է արմատախիլ անել, ըստ նրա, հանրության որոշ հատվածի մոտ առկա այն միտքն է, թե «Մենք պետություն ունենալու իրավունք չունենք».

«Նախորդ 30 տարիներին մենք տարվել էինք մեր հաղթանակով, նստել ու գռփում էինք. հիմա ենք գնահատում այն, ինչ ունեինք: Բայց ինքնախարազանմամբ զբաղվելու փոխարեն պարզապես պետք է գիտակցենք մեր սխալները և ստեղծարար լինենք, հաղթանակներ գրանցենք»:

Նարինե Գրիգորյանը հատկապես երկրի համար դժվարին պահերին հաճախ է լսում «Ո՞ւր են մտավորականները» հարցադրումը.

«Ոմանք ինձ ասում էին` դուք «կապիկություն եք անում, իսկ վաղը, որ հայրենիք չլինի, որտե՞ղ եք անելու դա»: Այսքանից հետո ինչպե՞ս միանալ մարդկանց, որոնք համարում են, որ դու «կապիկություն» ես անում: Դժվարին իրավիճակներում ամեն մեկի պայքարի ձևը տարբեր է. պայքարի իմ ձևը հանդիսատեսի հետ զրուցելն է, գոռգոռոցն ու ավել-պակաս խոսելը ոչինչ չի տալիս»:

Դերասանուհին, խոսելով մեր կորստների ու ձեռքբերումների մասին, շեշտում է` ինչպես մեծ հաղթանակն է բաղկացած փոքր հաղթանակներից, այնպես էլ մեծ պարտությունը` փոքր պարտություններից.

«Մեղավոր եմ զգում, որ, օրինակ, երբ ժամանակին Սոս Սարգսյանը զայրացած խոսում էր անորակ սերիալների մասին, չեմ պայքարել դրանց դեմ, թեպետ չեմ եղել դրանց մասնակիցը»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան