Այլևս չենք ունենալու հաշմանդամության 1-ին, 2-րդ կամ 3-րդ խումբ. փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ. նոյեմբերի 30-ի դրությամբ՝ ունենք 196 849 հաշմանդամություն ունեցող քաղաքացի, որոնցից 9 191-ը երեխաներ են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը:

«Ներկայիս օրենսդրությամբ գոյություն ունեն հաշմանդամության առաջին, երկրորդ և երրորդ խմբեր: Առաջին խմբի հաշմանադմություն ունեցող անձանց թիվը կազմում է 9 639, երկրորդ խմբինը՝ 67 666, երրորդ խմբինը՝ 110 353: 145 հազար քաղաքացիների համար սահմանվել է անժամկետ հաշմանդամության խումբ»,- նշեց Ստեփանյանը:

«Փորձաքննել ենք պատերազմում վիրավորում ստացած 1962 անձի, որոնցից 1 468 ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձ, նրանցից 113-ը առաջին խմբի հաշմանդամություն ունեն, 394-ը՝ երկրորդ խմբի, 981-ը՝ երրորդ խմբի: Գործող օրենսդրական կարգավորումով մենք վերափորձաքննություն ենք անցկացնելու, այս թվերը նվազման միտում ունեն, հատկապես երրորդ խմբի անձանց թիվը:

Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում նախարարությունը փոփոխությունների է գնացել՝ շեշտը դնելով հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վրա:

Փոխնախարարի խոսքով՝ նոր օրենսդրական կարգավորումներով՝ այլևս չեն սահմանվի հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր, սահմանվելու են ֆունկցիոնալության աստիճաններ՝ թույլ, միջին, ծանր և այլն,  վերանայվելու է սոցաջակցության փաթեթը: Նոր կարգավորումն ուժի մեջ կմտնի 2023թ. փետրվարին:

Մանրամասները՝ տեսանյութում: