Ադրբեջանի շանտաժը ՀՀ-ի և ՌԴ-ի դեմ կարո՛ղ է զսպել Մոսկվան․ ՀՀ բանակը կկանգնեցնի ադրբեջանականին․ Բենիամին Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Բենիամին Պողոսյանի հետ

-Դեկտեմբերի 1-ին հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետները: ՌԴ նախագահը Սոչիում կայացած հանդիպման ժամանակ հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն և կհայտարարեն այն պայմանավորվածությունների մասին, որոնց շուրջ համաձայնության են եկել Պուտինը, Փաշինյանը և Ալիևը: Այսօր ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ չի հաջողվել որոշակի պայմանավորվածությունների գալ, և կրկին հանդիպում է տեղի ունենալու: Ինչ եք կարծում՝ Ադրբեջանը ո՞ր կետերի շուրջ է փորձում նոր պահանջներ դնել:

-Եթե նոյեմբերի 26-ի հանդիպման ժամանակ ձեռք բերվեին պայմանավորվածություններ, ապա դրանք կհրապարակվեին հենց հանդիպման օրը և տեղ կգտնեին հայտարարության տեքստում, հետևաբար՝ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը, թե ձեռք են բերվել պայմանավորվածություններ, որոնք, սակայն, կհայտարարվեն փոխվարչապետների կողմից, ինքնին տարօրինակ էր… Երեկվա հանդիպման ձախողումը նույնպես այդ մասին է վկայում: Ի սկզբանե պարզ էր, որ առնվազն մի քանի հարցի շուրջ համաձայնություն չի եղել: Եթե 3 ժամից ավելի երկրների ղեկավարները, գտնվելով փակ սենյակում, չեն կարողանում համաձայնության գալ, ապա ենթադրել, որ փոխվարչապետները համաձայնության կգային, դա չափից դուրս լավատեսություն է: Թե երբ կլինի հաջորդ հանդիպումը, չգիտենք, և թե ինչ արդյունք կլինի, դա նույնպես չգիտենք։ Հիմա պետք է ֆիքսենք, որ նոյեմբերի 26-ի հանդիպմանը պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, և դրա համար էլ երեկ փոխվարչապետների հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածության մասին չի հրապարակվել:

-Պարո՛ն Պողոսյան, ըստ Սոչիի հայտարարության՝ Հայաստանը և Ադրբեջանը սահմանազատման և սահմանագծման մեխանիզմները պետք է համաձայնեցնեն մինչև տարեվերջ: Ժամկետ դնելով, կարծես թե, կոնկրետ ժամանակ է տրվում Հայաստանին և Ադրբեջանին՝ գալ համաձայնության: Կարո՞ղ ենք ասել, որ հապշտապ պահանջներ են ներկայացվում:

-Հետաքրքիր է, որ նոյեմբերի 26-ին ստորագրված հայտարարության տեքստում ո՛չ կոնկրետ ժամկետների մասին է գրված, ո՛չ էլ դելիմիտացիայի մեխանիզմների: Հայտարարության մեջ ընդամենը գրված է, որ կողմերը պարտավորվում են քայլեր ձեռնարկել՝ ուղղված սահմանային իրավիճակի կայունացմանը, որն ի վերջո հանգեցնելու է երկկողմ հանձնաժողովի ստեղծմանը: Իսկ սահմանին տիրող իրավիճակի կայունացմանն ուղղված քայլերը և դելիմիտացիայի մեխանիզմները բոլորովին տարբեր բաներ են: Չեմ կարող մեկնաբանել այն տարբերությունները, որոնք առկա են հայտարարության տեքստի և ՌԴ նախագահի հայտարարության միջև, սակայն ակնհայտ է, որ այդ երկու հայտարարությունները շատ քիչ ընդհանուր բան ունեն: Գուցե ՌԴ նախագահն ուզում էր ցույց տալ, որ ինչ-որ արդյունքների հասել են, թեկուզ բանավոր պայմանավորվածությամբ, բայց դա եղել է, թե՝ ոչ, չգիտենք։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին, Ադրբեջանն այս մեկ տարվա մեջ որևէ նոր պահանջ առաջ չի քաշել. Ադրբեջանի պահանջը հստակ է և հետևողական. Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ եթե խոսքը հաղորդակցությունների ապաշրջափակման մասին է, որի մեջ ներառվում է նաև Սյունիքի մարզով կապը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն միջև, ապա այդ կապը չպետք է ունենա հայկական կողմից ո՛չ մաքսային, ո՛չ սահմանային, ո՛չ էլ անձնագրային վերահսկողություն:

-Այսինքն՝ Ադրբեջանն իր պահանջներից չի հրաժարվել Սոչիի հանդիպումից հետո:

-Ո՛չ, չի հրաժարվել, Ադրբեջանի դիրքորոշումը բավականաչափ հստակ է։ Եթե Ադրբեջանի դիրքորոշումը փոխվեր, նոյեմբերի 26-ին կունենայինք հայտարարության այլ տեքստ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան