Դեղատներում հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ. ՀՀ ԱՆ

Լուրեր

14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
14.10.2026 | 16:15
«Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
14.10.2026 | 15:37
ՀԷՑ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին Կառավարությունը առաջիկա օրերին որոշում կընդունի․ Ռոմանոս Պետրոսյան
14.10.2026 | 15:17
ԱԳՄԱ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանի ճեպազրույցը COP17-ին ընդառաջ. ՈՒՂԻՂ
14.10.2026 | 15:10
Քոչարյանի կալանքի դեմ բողոքը մերժվել է // Փաշինյանը Բելոզյորովի հետ երկաթուղիների հարցն է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմնի դեղերի շրջանառության վերահսկողության վարչության և տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից մարտի 12-ից 23-ն ընկած ժամանակահատվածում կատարվել են դեղատնային այցեր: Շրջայցերի նպատակն է եղել տեղում ծանոթանալ դեղատների աշխատակիցների իրազեկվածության մակարդակին՝ ՀՀ կառավարության 2017թ․ նոյեմբերի 9-ի թիվ 1402-Ն որոշմամբ կարգավորվող դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնման կարգի վերաբերյալ, ինչպես նաև կատարել լրացուցիչ իրազեկման աշխատանքներ և արձանագրել նշված կարգի խախտումների դեպքերը. տեղեկացնում է ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը:

Նշված ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կատարվել են 481 դեղատնային այցեր։ Արձանագրվել են առանց դեղատոմս պահանջելու դեղատոմսով դուրս գրվող դեղերի՝ մասնավորապես հակավարակային դեղերի բաց թողնման 57 դեպք, որից 35-ը՝ Երևանում և Կոտայքի մարզում, 3-ը՝ Լուռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում, 11-ը՝ Արարատի և Արմավիրի մարզերում, 5-ը՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում, իսկ 3-ը Տավուշի ու Գեղարքունիքի մարզերում։

Դեղատնային այցերի ընթացքում բացահայտվել են բժիշկների կողմից դեղատոմսերի գրման և դեղատան աշխատակիցների կողմից դեղեր բաց թողնելու  կարգի խախտումներ և թերություններ: Մասնավորապես եղել են դեպքեր, երբ դեղատուն է ներկայացվել դեղատոմսի միայն մեկ օրինակ, սակայն սահմանված կարգի համաձայն (http://moh.am/#1/612 )  նախատեսվում է երկու օրինակ, որից մեկը պետք է պահվի դեղատանը, մյուսը՝ պացիենտի մոտ: Առանձին դեպքերում դեղագետը հրաժարվել է դեղը բաց թողնել դեղատոմսում կնիքի բացակայության պատճառով, սակայն  դեղատոմսի վրա ոչ բժշկի, և ոչ էլ բուժհաստատության կնիքը պարտադիր չեն. դեղատոմսը հաստատվում է բուժող բժշկի (թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող ինչպես նաև անվճար և արտոնյալ պայմաններով տրվող դեղերի դեպքում նաև բուժհաստատության տնօրենի կամ տնօրենի տեղակալի) ստորագրությամբ։ Դեղատոմսերում բացակայել են բժշկի անուն-ազգանունը (կամ գրված է եղել անընթեռնելի ձեռագրով) և ստորագրությունը․ բուժող բժշկի անուն-ազգանունը (գրված ընթեռնելի ձեռագրով կամ տպագիր) և ստորագրությունը դեղատոմսի վրա պարտադիր են:

Շրջայցերի ընթացքում հայտնաբերվել են դեղատոմսեր, որտեղ լրացված չեն եղել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի համարը, սակայն բժիշկը պարտավոր է դեղատոմսի վրա լրացնել պացիենտի ամբուլատոր բժշկական քարտի կամ բուժմանը վերաբերող այլ փաստաթղթի (հիվանդության պատմագիր, ամփոփաթերթ և այլն) համարը։ Գրանցվել են դեպքեր, երբ դեղը գրված է եղել առևտրային անվանմամբ, սակայն ըստ սահմանված կարգի՝ բժիշկը պարտավոր է դեղատոմսը գրել դեղի համընդհանուր անվանումով, իսկ առևտրային անվանումով գրելու դեպքում դեղատոմսին պետք է կցել առանձին պատճառաբանված հիմնավորում: Հավելենք նաև, որ վերոնշյալ թերություններով և առհասարակ սահմանված կարգին չհամապատասխանող դեղատոմսերի հիման վրա դեղատան աշխատակցի կողմից չպետք է բաց թողնվեն դեղեր:

ՀՀ ԱՆ առողջապահական տեսչական մարմինը բժիշկներին, դեղագետներին, դեղագործներին և հատկապես խոշոր դեղատնային ցանցերի, ինչպես նաև բուժհաստատությունների տնօրեններին հորդորում է պահպանել օրենքով սահմանված կարգը՝  վերոնշյալ թերություններն ու խախտումները բացառելու նպատակով: