Էդվարդ Հովհաննիսյանին Արմավիրի մարզպետ ենք նշանակել, մինչ այս ՊԵԿ նախագահն էր. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.12.2021 | 11:35ՀՀ կառավարությունը գրավոր ընթացակարգով ընդունել է որոշում, որով Արմավիրի մարզպետ է նշանակվել ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը շնորհավորեց և հաջողություն մաղթեց նորանշանակ մարզպետին:
Էդվարդ Հովհաննիսյանն արձագանքեց. «Իրականում մարզային, տարծքային կռավարումը մեր երկրի տնտեսության զարգացման, պետականաշիբության ոլորտի առանցքային ուղղություններից է, և այդպիսի հնարավորության ընձեռնման համար, պարո՛ն վարչապետ, շնորհակալ եմ»: