Միջանցքի մասին խոսակցությունները մեզ ահաբեկված պահելու գործիք են, Ալիևը կարո՞ղ է նախաձեռնել Երրորդ համաշխարհային պատերազմ․ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 15:33
Վատ եմ զգում, որ եկել ենք այս նախագիծը ներկայացնելու. Մարիամ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 15:28
Պեսկովը հայտարարել է, թե ատոմային ոլորտում ռուսական նախագծերն ԱՄՆ-ից էժան ու լավն են
11.02.2026 | 15:25
Խնդրահարույց է անկախ պետական մարմնի անդամի կողմից քաղաքական ելույթներով հանդես գալը․ ԿԿՀ անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 15:22
Վենսը Ալիևի հետ քննարկել է նաև բանտարկյալների ազատ արձակման հարցը
11.02.2026 | 15:16
Հայաստանը և Amazon Web Services-ն ընդլայնում են համագործակցությունը 2 ոլորտում
11.02.2026 | 15:11
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից զատ` մայիսին Երևանում ԵՄ-ՀՀ առաջին գագաթնաժողովը կանցկացվի. BBC-ի անդրադարձը
11.02.2026 | 15:05
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի առթիվ
11.02.2026 | 15:00
Խուզարկություններ և ձերբակալություններ Վաղարշապատում // Բանակից խուսափածների մասին օրենքն ընդունվեց․ ԼՈՒՐԵՐ
11.02.2026 | 14:53
«Տոտենհեմը» հեռացրեց գլխավոր մարզիչին
11.02.2026 | 14:43
Բաքուն ու Երևանն ինքնիշխան են և ազատ Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու հարցում. Պեսկովը՝ Վենսի այցի մասին
11.02.2026 | 14:37
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը. ՈՒՂԻՂ
11.02.2026 | 14:35
Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը գրազ է առաջարկել հայ մարտիկին
11.02.2026 | 14:27
ՌԴ-ն հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով. Կոպիրկին
11.02.2026 | 14:22
8,5 մլն դրամ`«Վարչաբենդ»-ի համերգի համար. գումարը հատկացվել է ՔՊ բյուջեից
11.02.2026 | 14:20
Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար
Բոլորը

«Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի այսօրվա թողարկման ընթացքում քննարկվել են նախորդ շաբաթ Սոչիում կայացած Փաշինյան-Ալիև-Պուտին  հանդիպումից հետո եղած զարգացումները։

«Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ եթե խոսում ենք հանդիպմանը հաջորդած հայտարարությունում եղած կետերից, ապա պետք է պատկերը տեսնենք ամբողջության մեջ։ Ըստ նրա՝ հիմա ստեղծված իրավիճակի լուծման համար երկու մոտեցում կա․ մեկը ներկայացնում է Ադրբեջանի առանջարկը՝ խնդիրը լուծել երկկողմանի ձևաչափով՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրել։

«Այս մոտեցումը Թուրքիան ողջունում է, և Ռուսաստանն է այն սպասարկում։ Այդ մոդելի տեսանկյունից Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանին տալ մանդատ, որ իր ռազմական ներկայությունն ունենա Արցախում, բայց դա միակողմանի մանդատ է լինելու և դուրս է թողնելու Հայաստանին Արցախի հիմնախնդրի կարգավորումից»,- ասաց նա։

Մյուս մոտեցումը, ըստ Անդրիաս Ղուկասյանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մշակվողն է, որը ենթադրում է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի ժողովուրդը՝ իր քվեարկությամբ, որի արդյունքները պետք է պարտադիր լինեն կողմերի համար։

Անդրադառնալով Սոչիում հանդիպումից հետո եղած հայկական և ադրբեջանական կողմերի՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պնդումներին՝ թուրքագետ Նելլի Մինասյանը նկատեց, որ հայտարարության տեքստում «միջանցք» բառը բացակայում է։

Չնայած դրան, ըստ փորձագետի, հանդիպումից անմիջապես հետո Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ Ալիևն ու Էրդողանը խոսեցին «Զանգեզուրի միջանցքի» մասին, այս անգամ հռետորաբանությունն էր փոխված․ եթե նախկինում հայտարարում էին այն ուժով վերցնելու մասին, հիմա խոսում են դրա՝ բոլորին ընձեռող հնարավորությունների մասին։

«Մենք թուրք-ադրբեջանական կողմից լսում ենք հայտարարություն, որը հակասում է հայ-ռուսական կողմի հայտարարությունը։ Ռուսաստանի փոխվարչապետն էլ հայտարարեց, որ միջանցքների հետ կապված հարց չի քննարկվում, խոսքը ապաշրջափակման մասին է»,- ասաց նա։

Ադրբեջանը, ըստ թուրքագետի, այնքան շատ է խոսել  «Զանգեզուրի միջանցքի» մասին, որ խնդիր ունի իր հասարակության սպասումներն արդարացնելու։

«Շատ հաճախ այդ բանաձևումները, որ Ալիևի կողմից ներկայացվում են այդքան կոպիտ, ներքին լսարանի համար են։ Բայց չեմ բացառում նաև ռազմական դրսևորումները»,- ասաց նա՝ նկատի ունենալով, որ Թուրքիան հետ չի կանգնել իր պանթուրքիստական նպատակներից։

Անդրիաս Ղուկասյանն էլ, ներկայացնելով «միջանցքի» մասին եղած հայտարարություններից ստացած իր կարծիքը, նշեց, որ այդպես փորձում են հայ ժողովրդին պահել վախի մթնոլորտում։

«Սա մի գործիք է՝ հայերին ահաբեկված պահելու համար։ Հայկական հասարակությունը տարիներ շարունակ ապրում է վախի մթնոլորտում․ միշտ պատերազմի սպառնալիք՝ ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմ։ Վերջին պատերազմից հետո էլ այս մեկ տարին ևս անցավ այդ սարսափելի ազդակների ազդեցության տակ, և մարդիկ ահաբեկված են։ Այդ քարոզչությունը հասնում է իր նպատակին․ Հայաստանում մարդիկ վստահ չեն իրենց ապագայի նկատմամբ, չեն հավատում, որ ապագա կարող է լինել մի երկրում, որի տարածքային ամբողջականությունը խաղարկության առարկա է»,- ասաց նա։

Ղուկասյանի խոսքով՝ բոլոր այդ խոսակցությունները հակասում են գոյություն ունեցող միջազգային դասավորությանը։

«Ադրբեջանը չի կարող Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնել։ Դա Ռուսաստանի համար կնշանակի «կազուս բելլի», ինքը ստիպված կլինի պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի դեմ, Թուրքիան է ներքաշելու պատերազմի մեջ, որը առնչվելու է արդեն ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը, Իրանը հայտնեց իր դիրքորոշումը, որ Հայաստանի դեմ պատերազն իր համար «կազուս բելլի» է, և ինքն էլ կմիջամտի այդ դեպքում։ Տեսականորեն այդ հարցը կարող է քննարկվել, բայց դա Երրորդ համաշխարհային պատերազմ նախաձեռնելու հարց է։ Հարցին կարելի է այսպես վերաբերվել՝ Իլհամ Ալիևը կարո՞ղ է նախաձեռնել Երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան