«Պատգամավորներին պիտի ահաբեկե՞ն»․ համերաշխ թերահավատություն Փաշինյանի ակցիայի հանդեպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
Բոլորը

Գևորգ Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» ակցիայից չի սպասում, որ այն ժողովրդին կհանի փողոց, մեկ տարի առաջվա ընտրությունների արդյունքներից դա պարզ է երևում։ «Կարող են, ասենք, 10, 20, 50, 100, 200 մարդով դուրս գալ փողոց, ես հարգում եմ քաղաքացիական ցանկացած նախաձեռնություն, եթե դա չի զուգորդվում հանցագործության հետ, այլ անձանց իրավունքները, շահերը ոտնահարելու հետ»,- ասում է Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավորը թերահավատ է Նիկոլ Փաշինյանի շարժման հանդեպ, ինքն ընդհանրապես չի հասկանում՝ ինչ է նշանակում կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ «Էդ նշանակում է, որ էդ ժողովուրդը պետք է գա գրոհի Ազգային ժողովի վրա։ Որովհետև Ազգային ժողովի միջոցով է այս կամ այն քաղաքական գործիչը դառնալու վարչապետ։ Հիմա ստացվում է, որ ժողովրդին ուղղոորդում են ԱԺ-ի դե՞մ։ Պատգամավորներին պիտի ահաբեկե՞ն»,- հարցնում է պատգամավորը։

Հանրապետական Ալիկ Սարգսյանը մի քիչ զարմացած է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանություններին հրաժարականի մղելու տարիների փորձից դասեր չի քաղել։ Գոնե ուրախ է, որ ծավալած շարժումն առայժմ չի խախտում հասարակական կարգը, թեպետ եթե Փաշինյանը շրջափակի խորհրդարանը, համապատասխան միջոցառումներն անխուսափելի են։ «Եթե դա վերաբերվելու ա Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խաթարմանը, խորհուրդ չեմ տա»,- զգուշացնում է նախկին ոստիկանապետը։

Պատգամավորն անմիջապես կանխատեսում է, որ ձեռնարկվող միջոցառումների անունը ընդդիմությունը դնելու է բռնություն։ Բայց նախկին ոստիկանապետը պնդում է, որ շրջափակումները կանխելը բռնություն չէ. «Չի կարելի թողնել՝ ով, ինչ կազմակերպություն, ինչ կուսակցություն ինչ ուզենա անի»։

Պատգամավորն այնքան էլ չի հավատում, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է կանխել գործող նախագահի վարչապետությունը։ «Հիմնական նպատակը ինչ-որ երկրում չգիտեմ, ինչ-որ բարեփոխումներ անելը չի, պաշտոն, պաշտոն, խորհրդարանական համակարգ, կոլեգիալ համակարգ, հնարավորություն ինչ-որ մի տեղ դրսևորվելու»,- ենթադրում է պատգամավորը։

Ժողովուրդն, ըստ պատգամավորի, չի միանա Նիկոլ Փաշինյանի ծրագրերին, որովհետև չի ուզենա մասնակցել արկածախնդրությանը, մարդկանց երկրի անվտանգությունն ավելի հետաքրքիր է։ Եվ հետո, պատգամավորին անկեղծորեն հետաքրքիր է՝ ինչո՞ւ է ընդդիմադիր գործիչն ուզում կանխել Սերժ Սարգսյանի վարչապետությունը։ «Ինչ-որ մի հիվանդություն ա, ինչ-որ, չգիտեմ, վատ, արատավոր երևույթ ա երկրում սկսել, որի դեմ ուզում են պայքարել։ Ինչու՞ հենց Սերժ Սարգսյան։ Ես չգիտեմ, նա վերջում ուզենալո՞ւ ա էդ պաշտոնին պաշտոնավարել, սկսել եմ արդեն կասկածել»,- փոքր-ինչ անվստահությամբ ասում է Ալիկ Սարգսյանը։

Ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» ակցիայի նպատակների մասին խոսում է առանց ոգևորության։ Այնուամենայնիվ, նա ողջունում է ընդդիմադիր պատգամավորի ձեռնարկը։ «Ես չեմ կարող իմ դիրքորոշումը հայտնել՝ կունենա՞ հաջողություն նա, թե՞ ոչ, բայց, այնուամենայնիվ, ես բոլոր բողոքի ակցիաները ողջունում եմ»,- ասում է տիկին Փոստանջյանը։

Մհեր Արշակյան