Խաչատուր Սուքիասյանի խոսքերը եղել են փաստական հիմք ունեցող գնահատողական դատողություններ. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 12:07
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից Հայաստան պարարտանյութ և անտրացիտ կուղարկվի
09.06.2026 | 12:02
Սպասվում են հորդառատ անձրևներ
09.06.2026 | 11:58
Քննարկվում են վերահաշվարկի դիմումները․ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:55
Քվեարկության օրը հիմնականում անցել է խաղաղ, բայց արձանագրվել են ուղղորդման և գաղտնիության խախտման դեպքեր․ «Ականատես»
09.06.2026 | 11:51
ԱՄՆ բանակի ուղղաթիռ է կործանվել Հորմուզի նեղուցի մոտ
09.06.2026 | 11:42
Սկալոնին հաստատել է, որ Մեսին կմասնակցի Արգենտինայի հավաքականի հաջորդ խաղին
09.06.2026 | 11:33
Ռուսաստանի ազդեցությունը նվազում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում․ Զելենսկի
09.06.2026 | 11:25
ՆԳ նախարարի տեղակալի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:24
Թրամփը զգուշացրել է Նեթանյահուին, որ շուտով նա կարող է «միայնակ մնալ Իրանի դեմ»
09.06.2026 | 11:15
Վերահաշվարկի դիմումների վերաբերյալ ԸԸՀ նիստերը կմեկնարկեն այսօր՝ հունիսի 9-ին
09.06.2026 | 11:02
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.06.2026 | 11:00
Եվրոպայի թոփ-5 լիգաների ակումբները հետաքրքրված են Նաիր Թիկնիզյանով․ գործակալ
09.06.2026 | 10:49
Ռումինիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
09.06.2026 | 10:38
Քվեարկությունը ցույց է տալիս Եվրոպայի հետ ՀՀ-ի ավելի սերտ կապերին՝ չնայած Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտությանն ու ճշմանը․ ԵՄ-ն հայտարարություն է տարածել
09.06.2026 | 10:28
«Սան Անտոնիոն» կրճատել է NBA-ի եզրափակիչ շարքի հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։

ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչ Մերի Մոսինյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով, որ ՀՀ֊ին՝ ի դեմս ԱԺ֊ի՝ հեռացնեն պատասխանողների շարքից, քանի որ գտնում է, որ ԱԺ֊ն չի կարող այս դեպքում հանդիսանալ որպես պատշաճ պատասխանող։ Մոսինյանի դիտարկմամբ՝ սա մասնավոր վեճ է։

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ ՀՀ-ն, ի դեմս  ԱԺ֊ի, պատշաճ պատասխանող չէ։

Նշենք, որ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը ներկայացրեց հայցի առարկան՝ նշելով, որ պահանջում են պարտավորեցնել Խաչատուր Սուքիասյանին՝ ԱԺ հերթական նիստում ԱԺ ամբիոնից ուղիղ եթերում բանավոր հերքել իր կողմից արված հայտարարությունը, թե բոլորը գիտեն, որ ՀՀ երրորդ նախագահը 100 միլիոն դոլարից ավել կազինոներում կրվել է Բադեն֊Բադենում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել հերքման տեքստը տարածել առնվազն 1000 տպաքանակ և ՀՀ ամբողջ տարածքում սփռում ունեցող լրատվամիջոցով։ Հայցվոր կողմը պահանջում է ԱԺ աշխատակազմին պարտավորեցնել՝ ԱԺ պաշտոնական կայքի միջոցով հերքում տարածել։

Բացի դրանից՝ պահանջում են Սուքիասյանից՝ 1 մլն ՀՀ դրամ, որը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, միևնույն ժամանակ, հայցվորը չի առարկում, որ Սուքիասյանը գումարն ինքնուրույն փոխանցի հիմնադրամին։

Մանրամասները՝ տսանյութում: