ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պիտի հաճախակի լինեն, որ խուսափենք ճգնաժամերից. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
Բոլորը

Ես դեռևս ամռանը մի քանի անգամ հայտարարել եմ, որ ՀՀ-ն պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատով և, ինչպես գիտեք, ԱԳ նախարարները այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են: Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ մենք ակնկալում ենք և սպասում, որ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը կազմակերպի այդպիսի հանդիպում։ Մենք արդեն նախապես դրա մասին հայտարարել ենք, մեր պատրաստակամությունն ենք արտահայտել», – ասաց Փաշինյանը։

«Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպումը նույնպես նորություն չէ: Շառլ Միշելը ամռանը տարածաշրջան կատարած իր այցի շրջանակում այդպիսի գաղափար է առաջ քաշել։

Ես այդ գաղափարը չեմ մերժել, ընդունել եմ, ասել եմ՝ երբ դեկտեմբերը մոտենա, ավելի կկոնկրետացնենք, և արդեն հայտնի հանգամանքներում նա զանգ է ունեցել և՛ ինձ հետ, և՛ Ադրբեջանի նախագահի հետ, և մենք երկուստեք հաստատել ենք մասնակցությունը Արևելյան գործընկերության գագաթնաժողովին և գագաթնաժողովի շրջանակներում նաև պատրաստակամություն ենք հայտնել հանդիպել:

Մեր ընկալումն այն է՝ նաև ընդհանուր իրադրությունից է բխում, որ ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի մենք կարողանանք իրադրությունը կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից», – նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: