Գյումրու ծննդատանը 100-ով ավելացել է ծնունդների թիվը՝ 330-ից դառնալով 430․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Գյումրու ծննդատանն ավելացել է ծնունդների թիվը․ նախորդ տարվա 330-ի փոխարեն այս տարի ծնվել են 430 փոքրիկներ։ Ավելացել է նաև հսկողության տակ գտնվող հղիների թիվը․ նախորդ տարի գրանցվել են 180 հղիներ, այժմ՝ դեռ 2021 թվականը չավարտված՝ 215։ Նկատելի է նաև գինեկոլոգիական վիրահատությունների թվի աճ՝ 30 տոկոսով։

Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Գյումրու ԲԿ» գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը՝  նշելով, որ այս հարցում մեծ դերակատարություն է ունեցել ծննդատունը Գյումրի բժշկական կենտրոնի հետ միավորելը, շենքը կապիտալ վերանորոգման ենթարկելը, պայմանները բարելավելն ու ժամանակակից սարքավորումներով զինելը։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ կառավարությունը քննարկում էր Գյումրու ծննդատունը փակելու հարցը՝ պատճառաբանելով կուտակած պարտքերը։  Այժմ շենքն անճանաչելիորեն փոխվել է, պարտքերը ևս մարվել։

«Գյումրու ԲԿ» գործադիր տնօրենը վստահեցնում է՝  ծնունդների  թիվն ավելի է աճելու, քանի որ իրականացնում են այցեր Շիրակի մարզի հեռավոր  տեղանքներ՝ Ամասիայի, Աշոցքի բնակավայրեր, որտեղ  հղիների համար ոչ միայն մանակաբարձագինեկոլոգներն են խորհրդատվություններ անցկացնում, այլ  նեղ մասնագետները՝ անոթաբանները, թերապևտները։

«Ծննդատունը ռազմավարական նշանակության կառույց է, ու  յուրաքանչյուր հայ ընտանիքի ամենակարևոր քայլը պիտի լինի կորցրած հերոսների կողքին  նորերին  ծնելը, վերարտադրությունն ապահովելը, Հայաստանի Հանրապետության բնակչության թվի աճին նպաստելը։

Մենք պետք է զավակներ ծնենք, որոնք կպաշտպանեն իրենց հայրենիքը, պիտի ունենանք հզոր բանակ, հզոր պետություն, որ կարողանանք դիմակայել տարածաշրջանի բոլոր մարտահրավերներին»,- ասում է Արմեն Իսահակյանը։

Արմիկ Մովսիսյան