Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագիրը կվերացվի

Լուրեր

24.05.2026 | 15:50
Տեղամասային կենտրոնի փոփոխություն՝ օնլայն դիմումով․ ԿԸՀ-ի պարզաբանումը
24.05.2026 | 15:18
Ռուսաստանը գիշերը «Օրեշնիկ» է կիրառել․ Զելենսկի
24.05.2026 | 15:05
Եկեղեցու սպասավորները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների ու ազատազրկման․ Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 14:33
Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան
24.05.2026 | 14:21
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
24.05.2026 | 13:50
Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում
24.05.2026 | 13:34
Ես, որպես պաշտոնյա, ԵՏՄ-ի շրջանակում բավականին մեծ ազդեցություն ունեմ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 13:20
Կարելի՞ է քվեարկել ժամկետանց անձնագրով. պարզաբանում է Նելլի Դավթյանը
24.05.2026 | 13:02
Ես օգնել եմ, որ պատերազմը կանգնի․ Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 12:35
Ահազանգ է ստացվել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
24.05.2026 | 11:59
Հրդեհ Երևանի Հրանտ Վարդանյան փողոցում
24.05.2026 | 11:48
Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում․ Սերդար Քըլըչը Փաշինյանի գրառմամբ է կիսվել
24.05.2026 | 11:36
«Վերջին զանգի» օրերին պահպանվող տարածք է տեղափոխվել 182 մեքենա, 80-ը վարել են անչափահասներ
24.05.2026 | 11:16
Առաջիկայում պատրաստվում ենք ԱՄՆ-ի հետ ստորագրել ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 10:37
«Համերգը մնում է օրակարգում»․ Ժաննա Անդրեասյանը՝ հուլիսին SOAD-ի համերգի չեղարկման մասին
Բոլորը

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի և Կոլումբիայի միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Մասնավորապես՝ այն կնպաստի կողմերի դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող քաղաքացիների փոխադարձ այցելությունների խթանմանը: Ըստ հիմնավորման՝ Հայաստանի Հանրապետությունը ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի մուտքի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի 3 երկրների՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկայի հետ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 11 փոփոխության կնքման առաջարկությանը: Նախագծով նախատեսվում է լրացուցիչ 10,677,328.00 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական հատկացում, որն ուղղվելու է ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվելիք ծրագրի ֆինանսավորմանը: