Թափանցիկ չաշխատելը դառնում է միտում, որը վտանգ է ներկայացնում․ Աշոտ Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Եթե իշխանության ներկայացուցիչներ ներկա լինեին այս քննարկմանը, ամենևին չէին համաձայնի, որ իրենք փակ և ոչ թափանցիկ են աշխատում»,- կառավարության փակ աշխատանքին նվիրված «Ժողովուրդն է ամեն ինչ որոշում. մոռացված խոստում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ իր շփումները իշխանության որոշ ներկայացուցիչների հետ ևս վկայում են, որ իրենք այդպես չեն կարծում:

«Այստեղ անհրաժեշտություն է գալիս օրինակներ բերել, փաստարկներ խնդրել, թե ինչու է այսպես: Մյուս կողմից, իշխանությունների ոչ թափանցիկ կամ հաշվետու չլինելը, հանրությանն ինֆորմացիայի պակաս տրամադրելը միակ պատճառը չէ, որ այսքան ապատեղեկատվություն է տարածվում: Բայց որ տեղեկատվության սովը կարող է պատճառ դառնալ և խթանել այդ պրոցեսը, դա միանշանակ է»:

«Մենք շատ լավ գիտենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ ԱԱԾ-ն համատեղ՝ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություններ իրականացնելու նախագիծ էին ներկայացրել, որով որոշվում էր այլեւս e-gov.am-ում չհրապարակել գործուղումների հետ կապված ծախսերը, քննարկվելիք հարցերը, որոշումները… Սա արդեն բոլոր սահմաններն անցնում է: Նույնիսկ պատերազմական իրավիճակը եւ շատ այլ հիմնավորումներ թույլ չեն տալիս այսքան փակ լինել: Հաշվետու չլինելը եւ թափանցիկ չաշխատելը արդեն կամաց-կամաց դառնում է այնպիսի միտում, որը վտանգ է ներկայացնում ինֆորմացիոն ոլորտի եւ հասարակության տեղեկացված լինելու առումով»,- ընդգծեց Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: