Նման ինստիտուտ մարզպետների մոտ էլ պետք է լինի, պարոն Լոքյան. վարչապետի հանձնարարականը

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ շինարարության ոլորտի ակտիվությանը՝ նշելով, որ դրա գնահատման չափանիշներից է հանդիսանում շինարարության թույլտվությունների տրամադրումը։

«2017 թվականին 2016 թվականին տրամադրված 2404 շինարարության թույլտվությունների համեմատությամբ մարզերում և Երևան քաղաքում տրամադրվել է 3407 թույլտվություն, 1003-ով ավել։ Չնայած նշված դրական դինամիկային, պետք է արձանագրել, որ համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի բացակայությունը խոչընդոտ է հանդիսանում մարզերում շինարարական աշխատանքների նախաձեռնման, հատկապես կանխատեսելիության տեսանկյունից»,- ասաց Կարապետյանը:

Կառավարության ղեկավարը, ելնելով վերոնշյալից, հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում մշակել համայնքների ղեկավարների կողմից շինարարության թույլտվությունների տրամադրման միասնական նորմատիվային մոտեցումներ, այդ թվում անդրադառնալով տևողության և պահանջվող փաստաթղթերի հարցերին։ Միաժամանակ նա հանձնարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեում նախատեսել նման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ բողոքների ընդունման և խնդիրների արագ արձագանքման մեխանիզմ։

«Կարծում եմ նման ինստիտուտ մարզպետների մոտ էլ պետք է լինի, պարոն Լոքյան: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ապահովել ըստ հաստատված ժամանակացույցի, համայնքների և բնակավայրերի գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի մշակման աշխատանքների կատարումը։ Համապատասխան գործընթացում ցուցաբերել մասնագիտական օժանդակություն և սահմանել հսկողություն՝ քաղաքաշինական նորմատիվների պահպանման ուղղությամբ։ Իրականացված աշխատանքների մասին պարբերաբար ներկայացնել հաշվետվություն Կառավարության աշխատակազմ»,- հավելեց վարչապետը: