Գյումրիում բացվեց աշխատանքի տոնավաճառ․127 գործատու 650-ից ավելի աշխատատեղ է առաջարկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրամիության ֆինանսավորմամբ Գյումրու երիտասարդական պալատում այսօր բացվեց աշխատանքի տոնավաճառ։

Կազմակերպիչները «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպությունն  ու  «Ադամյան և ընկերներ» աշխատանքի տեղավորման կադրային կենտրոնն էին։

«Ադամյան և ընկերներ» կադրային կենտրոնի ղեկավար Ամալյա Ադամյանն իր ելույթում  նշեց, որ  այս տոնավաճառն աննախադեպ է նրանով, որ մեկ հարկի տակ հավաքել են ինչպես գործատուների, այնպես էլ պետական ուսումնական հաստատությունների ուսանողների, որպեսզի նրանք հանդիպեն, կարիքները գնահատեն և սկսեն համագործակցել։

Այս տոնավաճառը օգնելու է  նաև աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում։

Ըստ բանախոսի՝ չնայած տարածքը փոքր է  և 25 գործատուներ են տեղավորված, սակայն տոնավաճառն իրականում ներկայացնում է 127 գործատուների, որոնք 650-ից ավելի թափուր աշխատատեղեր են  առաջարկում, ունեն նաև 119 սպասվող աշխատատեղեր։

«Մարդը կարիքի մեջ» հայաստանյան կազմակերպության ղեկավար  Վարդուհի Դադունցն էլ  իր ելույթում նշեց, որ տոնավաճառն  իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Անցում կրթությունից աշխատաշուկա»  ծրագրի շրջանակում, որի անվանումն արդեն իսկ հուշում է,որ նպատակը  կրթությունից սահուն կերպով աշխատաշուկա  մտնելն է։

«Այս ծրագրի շրջանակում Շիրակի մարզի  տեքստիլ և ագրո ոլորտներում իրականացրել ենք աշխատաշուկայի պահանջների վերլուծություն, որի արդյունքում 8 մասնագիտությունների համար մշակել ենք ուսումնական ծրագրեր՝ երկարաժամկետ և կարճաժամկետ, և մոտ 13 աշակերտներ կարողացել են այդ մասնագիտություններում մասնագիտանալ մեր գործընկեր ուսումնական հաստատություններում»,- ասաց Վարդուհի Դադունցը։

Ըստ նրա՝  դասընթացներից անմիջապես հետո 10-ը գտել են աշխատանք այն գործատուների մոտ, որոնց գլխավորած կառույցներում անցել են պրակտիկ դասեր, ևս 8-ն այսօր  տոնավաճառի ընթացքում  կկնքեն աշխատանքային պայմանագրեր։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Շիրակի մարզում 2021 թվականի օգոստոսի դրությամբ, գրանցված աշխատանք փնտրողների թիվը կազմում է 17 489, որը նախորդ նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի է 3,6 տոկոսով։

Շիրակի մարզում  շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների ընդհանուր թվի մոտ 70 տոկոսը։

Արմիկ Մովսիսյան