Արմեն Սարգսյանի երդման տեքստը խիստ լակոնիկ է ու կտարբերվի նախորդներից. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

Տարբերվո՞ւմ է 4-րդ նախագահի երդման տեքստը նախորդների երդման տեքստից՝ հարցրինք սահմանադրագետներից մեկին։ «Անշուշտ, կիսանախագահական կառավարման ժամանակ նախագահը կարող էր նաև կուսակցական լինել, չնայած 2005-ի Սահմանադրության վրա աշխատելիս Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ բոլոր դեպքերում պետք է նախագահը լինի անկուսակցական, և մինչև վերջ պահեց այդ սկզբունքը։Նոր Սահմանադրությամբ՝ նախագահի երդման տեքստը կառուցված է նախ այդ` անկուսակցական, ապա մնացյալ սկզբունքների վրա․ եթե համեմատեք տեքստերը, կզգաք տարբերությունը»:

Ի դեպ, նոր նախագահի երդման տեքստն առավել քան լակոնիկ է, և Արմեն Սարգսյանի երդմնակալության բուն արարողությունը տևելու է րոպեներ:

Եթե նախորդների տեքստում ամրագրված էր` «Հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել հանրապետության անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը», նոր տեքստում ընդամենը բարի ցանկություն կա` «լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

​

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: