Ես ասել եմ` չճշտված տվյալներով 15 զոհ ունենք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ ամեն ինչ անելու է, որպեսզի մեր գերեվարված հայրենակիցների օր առաջ վերադառնան հայրենիք։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Միաժամանակ պետք է գիտակցենք, որ որոշակի իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան հարկ եղած ժամանակ, որպեսզի հանրությունը, պետությունը պատկերացում կազմեն, թե ինչ պայմաններում և ինչ գործընթացների արդյունքում են մեր հայրենակիցները հայտնվել այդ կարգավիճակում։ Սա ոչ միայն Հայաստանին բնորոշ գործընթաց է, սա ընդհանուր իրավական պետության տրամաբանությունից է բխում։ Այս մասին առաջին անգամ հետպատերազմյան ժամանակահատվածում խոսեց վարչապետը, և համապատասխան կոնկրետ լրատվամիջոցներ այն օգտագործեցին կամ ձևախեղեցին ըստ իրենց ճաշակի և պատկերացումների։ Բայց սա նորմալ գործընթաց է։ Կխոսենք մենք սրա մասին, թե չէ, դա որևէ անձի կամայական ցանկության հարց չէ, սա իրավական հարց է և պետք է լուծվի իրավական ընթացակարգերով»,- նշեց Աղաջանյանը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Էդուարդ Աղաջանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն ունի 15 զոհ, ևս 7 անձ գերեվարվել է, Աղաջանյանն ընդգծեց. «Ես հատուկ նշտել եմ, որ չճշտված տնյալներ են դրանք, հետագայում ՊՆ-ն կհրապարակի ճշտված տվյալները»:

Մանրամասները՝ տեսանյութում: