Փետրվար և մարտ ամիսներին հաշմանդամություն է սահմանվել 6507 անձի

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության՝ 22 տարածքային մարմինների կողմից 2018թ. փետրվար և մարտ ամիսների ընթացքում իրականացվել են 8306 բժշկասոցիալական փորձաքննություն, որիցհաշմանդամություն է սահմանվել 6507 (78,3%) անձի, հաշմանդամություն չի սահմանվել 1799 (21,7%) անձի: 

Առողջապահական կազմակերպությունների ուղեգրերով տարածքային մարմիններում առաջին անգամ փորձաքննվել է 1810 անձ, որից հաշմանդամություն է սահմանվել 1408 (77,8%) անձի, հաշմանդամ չեն ճանաչվել 402-ը (22,2%), որից որոշվել է թույլատրել երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները՝ 83 (4,6%): Այս դեպքում հաշմանդամ չճանաչված  անձինք, այն հիվանդություն ունեցող անձինք են, ում մոտ դեռևս չի առաջացել օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարում կամ ունեն աննշան խանգարում, որը չի հանգեցնում կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակման, հետևաբար այս անձինք ունեն առողջապահական համակարգում բուժումներ և դեղորայք ստանալու կարիք, որպեսզի նրանց մոտ հիվանդությունը չխորանա, օրգանիզմի ֆունկցիաները չխանգարվեն և հետագայում անձը  հաշմանդամություն ձեռք չբերի:

Առաջին անգամ հաշմանդամ ճանաչվածները ըստ հաշմանդամության խմբերի`

I  խումբ` 77 (5,5%),

II  խումբ` 294 (20,9%)

III խումբ` 884 (62,7%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 153 (10,9%) անձի: 

Իրականացվել է 6496 անձի վերափորձաքննություն, որից հաշմանդամություն է սահմանվել 5099 անձի (78,5%), հաշմանդամ չեն ճանաչվել 1397-ը, (21,5%):

Վերափորձաքննության արդյունքում հաշմանդամ ճանաչվածներն ըստ խմբերի՝

I   խումբ` 88 (1,7%)

II խումբ` 803 (15,7%)

III խումբ` 3.912 (76,8%)

«Հաշմանդամ երեխա» կարգավիճակ սահմանվել է 296 (5,8%) անձի:

Վերափորձաքննության արդյունքում

ա) ավելի թեթև հաշմանդամության խումբ է սահմանվել 285 անձի (5,9%)

բ) ավելի ծանր հաշմանդամության խումբ է սահմանվել 150 անձի (3,1%):

Բողոքարկվել է 232 որոշում, որից փոխվել է 4 որոշում (1,7%):