Էյվազլին և Չայզամին որևէ փաստաթղթով Հայաստանի տարածք չեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ադրբեջանը, հաղորդակցության ուղիների բացում ասելով, նկատի ունի, օրինակ, Գորիսի ու Կապանի հաղորդակցությունը`Ադրբեջանի տարածքով։ Այսօր ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով եռակողմ հայտարարության` տարածաշրջանային հաղորդակցությունների բացման մասին կետին։

«Մենք այդպիսի հաղորդակցություն ստանալու կարիք չունենք։ Դա մեզ համար ընդամենը տեխնիկական հարց է, և մենք հիմա նոր ճանապարհ ունենք` Երևան-Կապան, և որքան էլ դա հիմա կարճաժամկետ բարդություններ ստեղծի, առաջիկա ամիսների ընթացքում մենք կունենանք այլընտրանքային ճանապարհներ և՛ Ճակատենի համար, և՛ Որոտանի, և՛ Բարձրավանի, և՛ Շուռնուխի, և՛ Գորիս-Կապանի»,- նշեց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի մեկնաբանությամբ ապաշրջափակման բանաձևին, Փաշինյանի բնորոշմամբ` այն ոչ մի կապ չունի նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների տեքստերի հետ։

Վարչապետը նաև մեկնաբանեց, թե ինչու է իր հրապարակային ելույթներում Գորիս -Կապան ավտոճանապարհի մի հատվածը կոչում Էյվազլի – Չայզանի հատված։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այս ընթացքում ՀՀ կառավարությունը մանրամասն ուսումնասիրել է Սովետական Ադրբեջանի ու Սովետական Հայաստանի միջև սահմանազատմանը վերաբերող դե յուրե նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերը։

«Որևէ այդպիսի փաստաթղթով խնդրո առարկա հատվածը ՀՀ տարածքում չի գտնվում։Եվ երբ որ մենք ասում ենք, որ երեկվա իրադարձությունների թատերաբեմը միանշանակ ՀՀ տարածք է, ու մեզ ասում են` որտեղից գիտեք, մենք ասում ենք` մենք դա գիտենք այնպես, ինչպես գիտենք, որ Էյվազլի -Չայզանի հատվածը ՀՀ տարածք չէ»,- հայտարարեց Փաշինյանը։

Այն, որ անկախություն հռչակած Ադրբեջանի Հանրապետությունն իրեն չի հռչակել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, ըստ Փաշինյանի` ոչ մի նշանակություն չունի, որովհետև ՀՀ-ն անկախությունը հռչակել է ՀԽՍՀ տարածքում և միջազգային հանրությունը ՀՀ-ն ճանաչել է որպես այդպիսին։

Մանրամասները՝ տեսանյութում: